ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Անի Մաջնունյանի նման ևս մի սպանություն է լինելու, Armlur.am–ին տված հարցազրույցի ժամանակ ասել է «6-րդ զգայարան» հաղորդաշարում Անի Մաջնունյանի գործընկեր, նրա նախկին կողակից Գաբրիել Փանյանը։
Ըստ Փանյանի, գործն արդեն բացահայտված է:
«Երևի թե դա հենց նրա (բանտարկյալի – խմբ.) շահերից է բխում: Ավելի լավ է՝ նա փակի տակ լինի: Հակառակ դեպքում ես նրան կհասնեմ, այդ ժամանակ Դուք հաստատ սերիական հանցագործություն կունենաք (ծիծաղում է)… Մինչդեռ, ես կարծում եմ, որ սա Մուշեղն անել չէր կարող: Նման կերպ սպանելու համար պետք է պրոֆեսիոնալ լինել, լավ պատրաստված», – նմանատիպ հակասական կարծիք է հայտնել Փանյանը:
Փանյանի կարծիքով, կասկածյալը հաստատ երկար չի ապրելու:
«Նա կա՛մ բանտախցում կկախի ինքն իրեն, կա՛մ ապուրով կթունավորվի: Ա՛յ հիմա ես կասեմ. ես կանխազգում եմ, որ նմանատիպ ևս մի սպանություն է լինելու: Հնարավոր է՝ մեր նախագծի անդամներից մեկը, հնարավոր է այլ գուշակ: Բայց մի բան հիշեք, Անիի հետևից գնացող մարդը արտաքին տվյալներով կհապատասխանի նրան: Նա կլինի կարճահասակ և հենց ա՛յս բնագավառից: Եթե դա լինի, ուրեմն՝ մենք բռնել ենք ոչ այն մարդուն», – կանխագուշակել է նա:
Փանյանը կարծում է, որ իրավապահ մարմինների բոլոր ուժերը կենտրոնացած էին դեպքի բացահայտման ուղղությամբ, ուստի զարմանալի չէ, որ համեմատաբար կարճ ժամանակում գործը բացահայտվեց:
Ըստ Փանյանի, չէր կարող արագ չբացահայտվել, քանի որ նա իր հետևից հեռախոս էր թողել, որից հանված է եղել սիմ քարտն ու մարտկոցը: Նա ամենակարևոր բանն է թողել՝ պլանշետը, որում եղել է իր իսկ լուսանկարները:
Ըստ Փանյանի, կասկածյալը, սովորական, պրոֆեսիոնալ խաբեբա է:
«Նա մարդ է, ով շատ պարտքեր ունի, ով սկզբունքներ, նպատակներ, ոչինչ չունի», – ասել է նա:
Վեցերորդ զգայարան» հայտնի շոուի մասնակից, 55–ամյա Անի Մաջնունյանին օգոստոսի 5–ին սեփական բնակարանում սպանված էին գտել։ Մաջնունյանի մարմնի վրա դատաբժշկական փորձագետները գտել էին 58 վնասվածք։
Մաջնունյանը հայտնի հիրոմանտ էր, գուշակ, զբաղվում էր այլընտրանքային բժշկությամբ։
Գաբրիել Փանյան. Անի Մաջնունյանի նման ևս մի սպանություն է լինելու
12:48 13.08.2015 (Թարմացված է: 14:21 13.08.2015)
Բաժանորդագրվել
Ես կանխազգում եմ, ասել է Փանյանը, որ նմանատիպ ևս մի սպանություն է լինելու:Հնարավոր է, մեր նախագծի անդամներից մեկը, հնարավոր է այլ գուշակ
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ քննիչներին հաջողվել է պարզել Մաջնունյանի սպանության հանգամանքներն ու դրդապատճառները։ Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվում է Երևանի 20–ամյա բնակիչ Մուշեղ Մխիթարյանը։ Ստացված ապացույցների հիման վրա նրան առաջադրվել է մեղադրանք ՔՕ 104–րդ հոդվածի երկրորդ մասի ութերորդ կետի հատկանիշներով (սպանություն` զուգորդված թալանով)։