ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի–Sputnik. Ամերիկյան Fox35 հեռուստաընկերության հայտնի հաղորդավար Ջոն Բրաունը ուղիղ եթերում հրաժարվել է ընթերցել Քարդաշյանների ընտանիքին վերաբերող լուրը և հեռացել է նկարահանման հրապարակից:
Դեպքը տեղի է ունեցել նախորդ շաբաթ, սակայն այս մասին հիմա է հայտնի դարձել արևմտյան ԶԼՄ-ներին։
Բրաունն առավոտյան ուղիղ եթերում հրաժարվել է ընթերցել Քիմ Քարդաշյանի կրստեր քրոջ՝ Քայլի Ջեների ճագարի մասին լուրը։
Քայլին նոր ճագար ունի, որին կոչել է հոր անունով։
«Ես հիանալի տրամադրություն ունեմ և հրաժարվում եմ ընթերցել Քարդաշյանների մասին նորությունը։ Զզվել եմ ամեն օր Քարդաշյանների ընտանիքի մասին խոսելուց։ Դա արդեն ոչ մեկի չի հետաքրքրում»,- նշել է Բրաունը՝ հեռանալով տաղավարից։