ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Վլադիմիր Վիսոցկու անվան փողոց է բացվել Մոսկվայում, Տագանկայի թատրոնի մոտակայքում, որտեղ նա աշխատել է 1964 թվականից մինչև կյանքի վերջ։
Մոսկվայի կառավարությանը տարածքային միավորների անվանման քաղաքային միջգերատեսչական հանձնաժողովի հանձնարարականի համապատասխան` Տագանկայի թատրոնի մոտակայքում Վերին և Ներքին Տագանսկի փակուղիները անվանվել են լեգենդար երաժիշտի և դերասանի անունով։
Ավելի վաղ Վիսոցկու պատվին Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկը վերանվանելու նախաձեռնությամբ հանդես էին եկել երկրի ղեկավարի հետ ուղիղ կապի մասնակիցները, Վլադիմիր Պուտինը պատասխանել էր, որ ինքը կիրականացնի այդ նախաձեռնությունը, կամ կքննարկի այդ հարցը Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ։
«Պատմական տեղանունների պահպանման և Ռուսաստանի պատմության մեջ վառ հետք թողած անվանի մարդկանց հիշատակի հավերժացման նպատակով, Տագանկայի վրա գտնվող թատրոնի մոտակայքում Վերին և Ներքին Տագանսկի փակուղիներին շնորհվել է` Վիսոցկու փողոց անվանումը, ի հիշատակ պոետ, դերասան, երաժիշտ Վլադիմիր Սեմյոնովիչ Վիսոցկու», – գրված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։
Մոսկվայում բացվել է Վիսոցկու անվան փողոց
© Sputnik / Кирилл Каллиников
/ Բաժանորդագրվել
Վիսոցկու պատվին Մոսկվայի փողոցներից մեկի վերանվանման նախաձեռնությամբ հանդես են եկել Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ կապի մասնակիցները