00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

14 երկրներից պատանիներ կժամանեն Հայաստան «Հաղթանակի ժառանգների» հավաքին մասնակցելու համար

© SputnikРуководитель проекта «Союз – Наследники Победы» Анна Николаевна Баканач и руководитель военно-спортивного лицея им. Монте Мелконяна полковник Виталий Восканян
Руководитель проекта «Союз – Наследники Победы» Анна Николаевна Баканач  и руководитель военно-спортивного лицея им. Монте Мелконяна полковник Виталий Восканян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հաղթանակի ժառանգների» հավաքի նպատակը ինտեգրացիոն գործընթացների հետաքրքրությունների ապահովմանը, մշակույթի բնագավառում հումանիտար համագործակցությանը, ժողովուրդների միջև փոխգործակցությանն ու կրթությանը աջակցելն է

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ավելի քան 500 պատանիներ 14 երկրներից` նախկին Խորհրդային միության հանրապետություններից, կմասնակցեն  «Միություն 2015. Հաղթանակի ժառանգները» միջազգային եիրտասարդական հավաքին, «Sputnik–Արմենիա» մամուլի կենտրոնում չորեքշաբթի լրագրողներին ասաց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավար Վիտալի Ոսկանյանը։

Ռազմամարզական կազմակերպությունների «Միություն 2015. Հաղթանակի ժառանգները» միջազգային երիտասարդական կրթական հավաքը, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի  70-ամյակին, կանցկացվի Ծաղկաձորում օգոստոսի 15-28-ը։ Հայաստանից կմասնակցեն չորս թիմ։ Եվս մեկ թիմ կլինի Ղարաբաղից։

«Բոլոր կազմակերպչական ծախսերը Հայաստանը վերցնում է իր վրա», – ասաց Ոսկանյանը։

Նախագծի ղեկավար Աննա Բականաչն իր հերթին նշեց, որ ուրախ է գտնվել բարեբեր Հայաստանում` ընդգծելով հայկական կողմի լուրջ մոտեցումը միջոցառման անցկացմանը։ «Մենք համոզված ենք, որ շփումը նմանատիպ միջազգային ճամբարներում մերձեցնում է երիտասարդներին, իսկ դա մեր ժամանակներում շատ կարևոր է», – ավելացրեց նա։ 

Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել է հավաքի հիմնը, որը գրել է ռազմահայրենասիրական երգերի հեղինակ–կատարող, հավաքի մշակութային ծրագրի ղեկավար Վլադիմիր Մազուրը։

«Ես ուզում եմ, որ այս երգը առաջին հերթին երեխաներին դուր գա, քանի որ այս ամենն արվում է նրանց համար», – նշեց նա` ընդգծելով, որ մշակույթը միավորում է ժողովուրդներին։ Իսկ հաշվի առնելով` ինչպես է Ծաղկաձորում կառուցվել բեմական հարթակը, կարելի է չկասկածել հաջողությանը։

«Այդքան լուսավորություն և ձայնային սարքավորումներ մենք դեռ չենք ունեցել, ես կարող եմ ասել միայն մի բան` այս հավաքը դատապարտված է հաջողության։ Մենք շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար, մենք ջերմության կարոտ ենք», – ասաց նա։

Հայաստանում ռազմամարզային հավաքը խոստանում է աննախադեպ լինել։ Հավաքին կմասնակցեն մոտ 500 պատանիներ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Մերձդնեստրից, ԼՂՀ–ից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուկրաինայից և Էստոնիայից։

Հավաքի կազմակերպիչներն են` Հայաստանի պաշտպանության նախարարությունը, «Հայրենիքի սխրանք» Հայրենիքի պաշտպանների աջակցման տարածաշրջանային հասարակական շարժումը (Ռուսաստան), «Ռուս» զինվորական բազմամարտի միջտարածաշրջանային ֆեդերացիան (Ռուսաստան)։ Հավաքն անցկացվում է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հովանու ներքո և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ղեկավարությամբ։

Թիմերից յուրաքանչյուրը բաղկացած է երկու ղեկավարներից և 14-17 տարեկան տասը մասնակիցներից` ռազմամարզական ակումբների, ռազմական վարժարանների, կադետական կորպուսի սաներից, ռազմամարզական թեքումով գիշերօթիկ դպրոցներից։

«Միություն. Հաղթանակի ժառանգները» հավաքը անցկացվում է 2007 թվականից երկու մակարդակներում` միջազգային և համառուսաստանյան։ 2013 թվականին միջազգային հավաքները անցկացվել են Օդեսայում, 2014–ին` Ղրղըզստանում, որտեղ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաները լավագույներն են եղել։

Միջոցառման շրջանակում կանցկացվեն մրցումներ 18 սպորտաձևերում և 29 վարպետության դասընթացներ։

Միջոցառման շրջանակում կանցկացվեն մասնակից–երկրների ժողովրդի ազգային մշակույթի օր։ Էքսկուրսիաներ կկազմակերպվեն Մատենադարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գառնի, Գեղարդ, Սևանա լիճ և Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։

Հավաքի նպատակն է` աջակցել ինտեգրացիոն գործընթացների հետաքրքրությունների ապահովմանը, մշակույթի բնագավառում հումանիտար համագործակցությանը, Հայրենական պատերազմում հաղթանակ տարած ժողովուրդների միջև փոխգործակցությանն ու կրթությանը, աճող սերնդի հայրենասիրական ոգով դաստիարակմանը, ազգային, մշակութային և կրոնական ժողովուրդների բազմազանության նկատմամբ հարգանքին, ռազմապատմական գիտելիքների տարածմանը, Երկրորդ Համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման հակազդմանն ու հետպատերազմական աշխարհակարգին, ինչպես նաև առողջ ապրելակերպի քարոզմանը։


Լրահոս
0