ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի– Sputnik. Հինգշաբթի` օգոստոսի 13–ին, ժամը 11։00–ին Sputnik-Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Շվեդիայում Եվրոպայի պատանիների շրջանում անցկացված առաջնության ժամանակ հայ ծանրամարտիկների աննախադեպ հաջողությանը, որտեղ Հայաստանը նվաճել է 14 ոսկե, 11 արծաթե և 4 բրոնզե մեդալ։
Մամուլի ասուլիսին կմասնակցեն`
ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի երկրորդ մարզիչ, Եվրոպայի առաջնության ժամանակ հայկական պատվիրակության ղեկավար Արման Ղազարյանը,
Գերծանր քաշային կարգում (ավելի քան 69 կգ) Եվրոպայի չեմպիոն (U17) Արփինե Դալալյանը,
Գերծանր քաշային կարգում (ավելի քան 69 կգ) Եվրոպայի չեմպիոն (U15) Աիդա Մանուկյանը,
Եվրոպայի` պատանիների շրջանում կրկնակի փոխչեմպիոն (U17), Հայաստանի բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ Սոնա Պողոսյանը (69 կգ)։
Հավատարմագրման հեռախոսահամարը` +374(10) 600-134, 600-133 (ներքին` 107)։
Մամուլի կենտրոնի ծանուցումների տարածման e-mail–ին կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան, հեռ.` (094) 18-33-77։
Եվրոպայի ծանրամարտի չեմպիոնների մամուլի ասուլիսը
15:11 12.08.2015 (Թարմացված է: 15:20 12.08.2015)
Пресс-центр Sputnik-Армения
Բաժանորդագրվել
Մայրցամաքի առաջնությանը Հայաստանը նվաճել է 14 ոսկե, 11 արծաթե և 4 բրոնզե մեդալ