00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աստղաֆիզիկոսները հաշվել են Տիեզերքի մահվան ժամանակը

© Sputnik / Юрий Простяков / Անցնել մեդիապահոցКвазары
Квазары - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աստղագետների կարծիքով` տիեզերքն արդեն անցել է ճառագայթման ինտենսիվության գագաթնակետը, և մոտավորապես 100 տրիլիոն տարի հետո կմարեն վերջին աստղերը

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի– Sputnik. Աստղաֆիզիկոսներն առաջին անգամ գնահատել են տիեզերքի մարման արագությունը, իսկ ստացված տվյալներն օգտագործել են տիեզերքի մահվան ժամանակը կանխատեսելու համար։ Գիտնականներն իրենց հետազոտությունների արդյունքները հրապարակել են Միջազգային աստղագիտական միության ընդհանուր ժողովում, որը տեղի է ունեցել Հոնոլուլուում։ Գիտական աշխատությունը հրապարակվել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագրում, այդ մասին համառոտ հաղորդում է Science News–ը։

Ստացված տվյալների համաձայն, վերջին 2,3 մլրդ տարիների ընթացքում աստղերի ճառագայթման ինտենսիվությունը երկու անգամ նվազել է։ Աստղագետների կարծիքով` տիեզերքն արդեն անցել է նման ճառագայթման առավելագույն ինտենսիվության գագաթնակետը, իսկ մոտավորապես 100 տրիլիոն տարի հետո կմարեն նրա վերջին աստղերը (կարմիր գաճաճները)։

Երբ վերջին վառ աստղերը դադարեն գոյություն ունենալ, տիեզերքում կմնան միայն սև խոռոչները, նեյտրոնային աստղերը, սպիտակ և շագանակագույն գաճաճները, ինչպես նաև վերջին սառը մոլորակները, համաձայն աշխատանքների, որոնք իրենց գրքում ընդհանրացրել են Ֆրեդ Ադամսը և Գրեգ Լաֆլինը։

Քվադրիլիոն (1015) տարի անց մոլորակն այլևս չի լինի, 10 քվադրիլիոն տարի անց նեյտրոնային աստղերը և գաճաճները կձուլվեն հսկայածավալ սև խոռոչների հետ։ Վերջինները կդադարեցնեն իրենց գոյությունը Հոկինգի ուսումնասիրության արդյունքում մոտավորապես 1099 տարի անց։ Այդ տվյալները հաշվի չեն առնում այն, որ ապացուցված չէ Հոկինգի ճառագայթման գոյությունը, անհայտ է, թե պրոտոնի կիսաքայքայումը ժամանակ ունի, թե այն հավերժ գոյություն ունի, ինչպես նաև հաշվի չի առնում Մեծ պայթյունից տիեզերքի մահվան տարբերակը։

Այն մասին, որ տիեզերքն աստիճանաբար մահանում է, հայտնի է դարձել 1990-ական թվականներին, սակայն աստղագետներն առաջին անգամ կարողացել են գնահատել այդ գործընթացի տեմպերը։ Գիտնականներն իրենց հետևություններին հանգել են` վերլուծելով 220 հազար գալակտիկաների ճառագայթումը, որոնք ընկած են Երկրից շուրջ 2 մլրդ լուսային տարի հեռավորության վրա։

Լրահոս
0