ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի– Sputnik. ՈւԵՖԱ–ի Սուպերգավաթի համար նախօրեին Թբիլիսիում անցկացված հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել կրկնագոլի հեղինակ Լիոնել Մեսին։ «Բարսելոնա» ակումբը 5։4 հաշվով պարտության է մատնել «Սևիլյա» ակումբին, նշվում է ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքում։
«Ինձ հաջողվեց երկու գոլ խփել, և ես շատ ուրախ եմ, որ թիմը հաղթեց։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության և նման ջերմ ընդունելության համար։ Թվում էր, թե սեփական հարկի տակ ենք խաղում։ Իսկապես այնպիսի տպավորություն էր, թե մենք դաշտի տերերն ենք։ Շատ երջանիկ և ուրախ ենք, որ հաղթել ենք», – նշել է Մեսին հանդիպումից հետո։
«Հանդիպումը տարօրինակ սկսվեց։ Մենք գոլ բաց թողեցինք, սակայն դրանից հետո, կարծում եմ, շատ ավելի լավ և ուժեղ խաղ ցուցադրեցինք։ Առաջին 60 րոպեն տիրապետում էինք գնդակին, ստեղծում գոլային պահեր, սակայն դրանից հետո դիրքերը զիջեցինք։ «Սևիլյան» ուժեղացրեց ճնշումը, գոլ խփեց, և այս ամենը մեզ համար հեշտ չէր։ Թվում էր, թե մենք հեշտությամբ հաղթանակի ենք հասնում, և այդ պահին «Սևիլյան» գոլ խփեց», – նշել է ֆուտբոլիստը։
Մեսին նշել է, որ ուրախ է, որ հենց Պեդրոն դարձավ հաղթական գոլի հեղինակը։ «Անձամբ ես չգիտեմ, թե ինչ որոշում կընդունի Պեդրոն, կմնա «Բարսելոնայում», թե ոչ, սակայն մենք բոլորս աջակցում ենք և կշարունակենք աջակցել նրան», – հայտարարել է ֆուտբոլիստը։
Մեսին երկրպագուներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար
© Georgian Football Federation Лионель Месси и его одноклубники на матче в Тбилиси
© Georgian Football Federation
Բաժանորդագրվել
«Բարսելոնա» ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ թռիչքը դեպի Թբիլիսի շատ երկար էր, սակայն թիմին շատ են սատարել, պարզապես հիանալի երկրպագուներ են