ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի– Sputnik. Սիբիրի դաշնային օկրուգի շրջաններում անտառային հրդեհների մակերեսը նախորդ օրվա ընթացքում 120 հազար հեկտարից հասել է 138,5 հազարի, երեքշաբթի հաղորդում է ՍԴՕ անտառային տնտեսության բաժինը։ «Անտառային տնտեսության կարգավարական ծառայությունների տեղեկատվության համաձայն, օգոստոսի 12–ին ՍԴՕ տարածքում գործում են 133 անտառային հրդեհներ 138532,3 հա տարածքում»,– ասվում է հաղորդագրությունում։
Այսպես, Բուրյաթիայում գրանցվել են 65 հրդեհներ 82,7 հազար հա տարածքում, 24 հրդեհ Իրկուտսկի մարզում` 47,9 հազար հա տարածքում, 12 հրդեհ Տուվայում` 6,5 հազար հա տարածքում։ Անտառներ են այրվում Անդրբայկալյան երկրամասում և Ալթայի Հանրապետությունում։
«Նախորդ օրվա ընթացքում չեզոքացվել է 25 անտառային հրդեհ 5106 հա տարածքում։ Կրակը հանգցրել են 3463 մարդ, 495 միավոր տեխնիկա և 12 օդանավեր։ Մեկ օրվա ընթացքում անցել են 15438,8 հա տարածք, այդ թվում` 15418,8 հա անտառածածկ տարածք»,– ասվում է հաղորդագրությունում։
Արտակարգ իրավիճակի ռեժիմը գործում է Սիբիրի դաշնային օկրուգի վեց սուբյեկտներում. Անդրբայկալյան երկրամասի, Իրկուտսկի շրջանի, Տիվայի Հանրապետության, Բուրյաթիայի և Խակասիայի տարածքում, Կրասնոդարի երկրամասի չորս շրջաններում։
Սիբիրում անտառային հրդեհների մակերեսը համարյա 140 հազար հեկտարի է հասել
13:51 12.08.2015 (Թարմացված է: 13:59 12.08.2015)
© Sputnik / Андрей Александров / Անցնել մեդիապահոցГомельская область - зона отчуждения Чернобыльской АЭС
© Sputnik / Андрей Александров
/ Բաժանորդագրվել
Հրդեհավտանգ իրավիճակի հետ կապված արտակարգ իրավիճակի ռեժիմը գործում է Սիբիրի դաշնային օկրուգի 6 սուբյեկտներում։ Անցած օրվա ընթացքում ՍԴՕ–ն չեզոքացրել է 25 անտառային հրդեհ 5106 հա տարածքում