ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի– Sputnik. 2015թ.–ի ՈՒԵՖԱ–ի սուպերգավաթի համար խաղում «Բարսելոնայի» ֆուտբոլիստները լրացուցիչ ժամանակում հաղթել են «Սևիլյային», հաղորդում է Ռ–Սպորտը։
Երկու իսպանական թիմերի հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 4։4 հաշվով, թեև երկրորդ խաղակեսի ընթացքում «Բարսելոնան» հաղթել է 4։1 հաշվով։
Կատալոնացիների կազմում կրկնագոլի հեղինակ է դարձել Լիոնել Մեսին (7–րդ և 16–րդ րոպեներ)` կրկնելով Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը (80 գոլ)։ Գոլի հեղինակ են դարձել Ռաֆինիան (44) և Լուիս Սուարեսը (52)։ Մոսկվայի «Սպարտակի» նախկին մարզիչ Ունայի Էմերիի թիմում աչքի են ընկել Էվեր Բանեգան (3), Խոսե Անտոնիո Ռեյեսը (57), Քևին Գամեյրոն (72) և Եվգենի Կոնոպլյանկան (81)։
Լրացուցիչ ժամանակում «Բարսելոնային» հաղթանակ է բերել Պեդրոյի դիպուկ հարվածը 115–րդ րոպեին։
«Բարսելոնան» հինգերորդ անգամ է նվաճել ՈՒԵՖԱ–ի սուպերգավաթը և մրցաշարում հաղթանակների քանակով հավասարվել «Միլանին»։ Ավելի վաղ կատալոնացիները նվաճել են գավաթը 1992, 1997, 2009 և 2011 թվականներին։
«Բարսելոնան» հաղթել է «Սևիլյային» և նվաճել ՈՒԵՖԱ–ի սուպերգավաթը
© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցФутбол. Лига чемпионов. Финал. Матч "Ювентус" - "Барселона"
© Sputnik / Антон Денисов
/ Բաժանորդագրվել
Երկու իսպանական թիմերի հանդիպումը, որը տեղի է ունեցել նախօրեին Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում, ավարտվել է 5։4 հաշվով