00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պերմյակովը ցուցմունք է տվել. «Ես Գյումրիում ոչ ոքի չէի պատրաստվում սպանել»

© Sputnik / Асатур ЕсаянцВалерий Пермяков
Валерий Пермяков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրիում անցկացվող դատական նիստում ընթերցել են ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի ցուցմունքները, որին մեղադրում են դասալքության և զենքի հափշտակման մեջ

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի– Sputnik. Գյումրի քաղաքի Հինգերորդ կայազորային դատարանի նիստում ընթերցել են ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի ցուցմունքները, որին մեղադրում են դասալքության և զենքի հափշտակման մեջ։

Դատարանի հարցրել է. «Դուք ձեզ մեղավոր համարու՞մ եք, ճի՞շտ են ներկայացված ցուցմունքները»։ Մեղադրյալն ասել է. «Այո, ես ամեն ինչ հաստատում եմ»։ Միաժամանակ մեղադրյալը հրաժարվել է ցուցմունք տալ և հաստատել է նախկին ցուցմունքները, որոնք տվել է նախաքննության ընթացքում, երբ նա իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչել։

Դատարանում ընթերցում են հարցաքննությունների ժամանակ ամբաստանյալի տված ցուցմունքները։ Պերմյակովի խոսքով` նա Ավետիսյանների տանը գտնվել է 10–15 րոպե, տեղանքին ծանոթ չի եղել։

Ըստ ցուցմունքների` զինծառայողը ցանկացել է հատել հայ–թուրքական սահմանը, սակայն նրան ձերբակալել են սահմանապահները։

Ըստ հարցաքննության սղագրության` «Պերմյակովը հայտարարել է, որ սկզբում չի պատրաստվել ոչ ոքի սպանել, և մարդկանց վախեցնելու համար օդ է կրակել»։

Ավետիսյանների տնից նա ցանկացել է միայն գումար վերցնել, իսկ մեկ այլ տնից` հագուստ` Թուրքիա, հետո Ռուսաստան մեկնելու համար։ Ավտոմատը վերցրել է շներին վախեցնելու, իսկ ավելի ուշ այն վաճառելու նպատակով։

Պատահական տուն է մտել, մարդիկ քնած են եղել, սակայն արթնացել են։ Նա վախեցել է և գնդակահարել նրանց, թողել ամեն ինչ և փախել։

Պերմյակովը նշել է, որ ցանկացել է ամբողջությամբ խուսափել ծառայությունից։ Նա ասել է, որ ոչ ոք կապ չունի իր որոշման հետ։ Նա միջադեպից մի քանի օր առաջ որոշել է փախչել պահակակետից։ Նրա խոսքով` պահակակետից հեռանալիս, երբ զենք է վերցրել, գիտակցել է, որ հափշտակություն է իրականացնում։

Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, հունվարի 12–ին սպանվել էր Ավետիսյանների ընտանիքը։ Ընտանիքի վեց անդամները տեղում մահացել էին, իսկ վեց ամսական փոքրիկը մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Փոքրիկի կյանքի համար պայքարում էին հայ և ռուս բժիշկները։ Վեց ամսական փոքրիկի առողջական վիճակին հետևում էր հայտնի ռուս մանկաբույժ, Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը։ Սակայն բժիշկներն անզոր գտնվեցին։

Հանցագործության կատարման համար մեղադրանքներն առաջադրվեցին 102–րդ ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին, նա ձերբակալվել էր ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանի մոտակայքում և ընդունել իր մեղքը։

Հունիսի 26–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար, հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ հայտարարվել էր, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությամբ և դատավարությամբ կզբաղվեն հայկական մարմիններն ու ատյանները։ Երևանում կարծում են, որ սպանության մասով գործի և հետագա դատավարության փոխանցումը Հայաստանի քննչական կոմիտեին վկայում է գործընկերության և եղբայրության ոգու առկայության մասին և ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանում ռուսական ռազմակայանի կարգավիճակի մասին հայ–ռուսական համաձայնագրի դրույթներին։

Հուլիսի 18–ին քրեական գործի ինը հատորները առանձին դատավարությամբ փոխանցվել են ՀՀ ՔԿ–ին։

Հայաստանի քննչական կոմիտեն պարբերաբար հրապարակել է որոշ փաստեր և մանրամասներ, որոնք կապված են քրեական գործի քննության հետ։ Մասնավորապես, փորձաքննությամբ հերքվել է ԱԿՍ–74 ավտոմատի վրա խլացուցիչի առկայության վարկածը, որը հայտնաբերվել էր դեպքի վայրում։ Բացի այդ, փորձագետները սահմանել են, որ դեպքի վայրում գտնված պարկուճներն ու փամփուշտները բաց են թողնվել մեղադրյալին պատկանող ավտոմատից, իսկ այնտեղ գտնվող առարկաների վրա հայտնաբերվել են Պերմյակովի ԴՆԹ–ի հետքերը։ Այսպես, Քննչական կոմիտեի տվյալներով, Պերմյակովի ԴՆԹ–ն 99.99 տոկոսով համընկնում  է Ավետիսյանների տան գազի սալիկի վրա թողած ծխախոտի մնացորդի ԴՆԹ–ի գենետիկ բնութագրության հետ։ ԴՆԹ–ի համանման հետքեր են հայտնաբերվել նաև հանցագործության վայրում թողած սվին–դանակի պատյանի և կոթի, սվին–դանակի և ԱԿՍ-74 ինքնաձիգի կաշեփոկի, պահունակի և պայուսակի վրա։

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությունն ընթացել է ռուս և հայ իրավապահների սերտ փոխգործակցությամբ։ Դեռևս հունվարի 21–ին Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների ղեկավարները` Աղվան Հովսեփյանն ու Ալեքսանդր Բաստրիկինը, ստորագրել էին համաձայնագիր, որի համաձայն ստեղծվել է համակարգող շտաբ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության ավելի արդյունավետ քննություն իրականացնելու համար։ Շտաբը բաղկացած է 10 մարդուց, շտաբում ներառված են նաև քրեագետներ։ Հունվարին Բաստրիկինն այցելել էր Երևան քննությունը համակարգելու նպատակով։ Հայ իրավապահները վստահեցնում են, որ համակարգող շտաբի քննության ընթացքում որևէ խոչընդոտի չեն բախվել։

Լրահոս
0