00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վալերի Պերմյակովն ընդունել է իր մեղքը

© Sputnik / Асатур ЕсаянцВалерий Пермяков
Валерий Пермяков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պերմյակովը ընդունել է իր մեղքը, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի– Sputnik. Հինգերորդ կայազորային ռազմական դատարանի նիստում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը հրաժարվել է ցուցմունք տալ։

Ինչպես հաղորդում է «Sputnik–Արմենիայի» թղթակիցը դատարանի դահլիճից, Պերմյակովն ընդունել է իր մեղքը, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ։

Ներկա պահին դատարանում ընթերցում են մեղադրյալի ցուցմունքները, որոնք նա տվել է նախաքննության ընթացքում, երբ իրեն մեղավոր է ճանաչել։

Դատական նիստը վարում է Հինգերորդ կայազորային ռազմական դատարանի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Շելդյաևը։

Այս գործով մեղադրական կողմը ներկայացնում է Հարավային ռազմական օկրուգի Զինվորական դատախազության զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության գնդապետ Վլադիմիր Անդրուսենկոն։ Որպես տուժած կողմ հանդես է գալիս 102–րդ ռազմակայանի պետ Վլադիմիր Ուստինովը։

Պերմյակովը ձերբակալվել է յոթ հոգանոց ընտանիքի սպանության կասկածանքով, որը կատարվել է հունվարի 12–ին Գյումրիում։ Սպանության մասին գործը քննելու է հայկական դատարանը, իսկ ռուսական իրավապահ մարմինները Պերմյակովին դասալքության և զենքի հափշտակման մեղադրանք են ներկայացրել։

Ինչպես Գյումրիում հաղորդել է լրագրողներին Հյուսիս–կովկասյան շրջանային զինվորական դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կատկալոն, Պերմյակովին մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ ՔՕ 338 հոդվածի 2–րդ, 226 հոդվածի 3–րդ մասի «3-րդ» կետի և 222 հոդվածի 1–ին մասի համաձայն («դասալքություն», «զենքի հափշտակում» և «զենքի անօրինական կրում»)։ Հայաստանում Հինգերորդ կայազորային ռազմական դատարանն այդ հոդվածների հետ կապված նյութերը ստացել է օգոստոսի սկզբին։

Նրա խոսքով` նախաքննության մարմինները պարզել են, որ 2015թ.–ի հունվարի 12–ին Պերմյակովն ինքնակամ լքել է ծառայությունը` ռազմական ծառայությունից խուսափելու նպատակով, զենքով և զինամթերքով։

«ՌԴ և ՀՀ միջև իրավասության և փոխադարձ օգնության հարցերով 1997թ.–ի օգոստոսի 29–ի համաձայնագրի հիման վրա` կապված Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի գտնվելու հետ, նախաքննության 2015թ.–ի հուլիսի 13–ի որոշմամբ Պերմյակովի նկատմամբ քրեական գործի նյութերն ուղղորդվել են ՀՀ իրավասու մարմիններ` նրան քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով»,– ասաց Կատկալոն։

Ենթադրվում է, որ ավելի ուշ Պերմյակովը կկանգնի դատարանի առաջ սպանության մեղադրանքով, նիստի օրը տվյալ պահին հայտնի չէ։

Լրահոս
0