ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի–Sputnik. Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում անցկացված հերթական մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում (IMC) Հայաստանը ներկայացնող թիմերը նվաճել են 4 արծաթե և 1 բրոնզե մեդալներ, նշվում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի Facebook–յան էջում։
Համալսարանական թիմերի միջև անցկացված օլիմպիադայում մասնակցել են աշխարհի 74 համալսարանների թիմեր (330 մասնակից):
«Հայաստանից մասնակցում էին Երևանի պետական, Հայաստանի Ամերիկյան և Սլավոնական համալսարանների թիմերը: Օլիմպիադան անցկացվում է և անհատական, և թիմային հաշվարկներով», – նշել է Աշոտյանը։
Երևանի պետական համալսարանը ներկայացել էր 4 մասնակցով, որոնցից երեքը արժանացել են արծաթե մեդալների, իսկ մեկը գովասանագիր է ստացել:
Թիմային առաջնությունում Երևանի պետական համալսարանի թիմը գրավել է 24-րդ տեղը:
«Հայաստանի Ամերիկյան համալսարանը ներկայացված էր 2 մասնակիցներով, որոնցից մեկը արժանացավ արծաթե մեդալի», – նշվում է գրառման մեջ։
Թիմային առաջնությունում Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմը գրավել է 67-րդ տեղը:
Հայաստանի Սլավոնական համալսարանը ներկայացված էր 2 մասնակիցներով, որոնցից մեկը արժանացավ բրոնզե մեդալի, իսկ մյուսը գովասանագրի:
Թիմային առաջնությունում Հայաստանի Սլավոնական համալսարանի թիմը գրավել է 61-րդ տեղը:
Արմեն Աշոտյանն իր գրառման մեջ շնորհավորել է ուսանողներին և դասախոսներին մեդալներ նվաճելու կապակցությամբ։
Մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում հայ ուսանողները 4 արծաթե և 1 բրոնզե մեդալներ են ստացել
CC BY-SA 4.0 / Economy and Values Research Center / Presentation of ACR 2010 (cropped, resized and color corrected)Министр образования и науки Армении Армен Ашотян
CC BY-SA 4.0 / Economy and Values Research Center / Presentation of ACR 2010 (cropped, resized and color corrected)
Բաժանորդագրվել
Համալսարանական թիմերի միջև անցկացված օլիմպիադայում մասնակցել են աշխարհի 74 համալսարանների թիմերը