ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի– Sputnik. Ղրղըզստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ։ Չորեքշաբթի այս մասին հայտարարել են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը։
ԵՏՄ–ին միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է անցած տարվա դեկտեմբերին Մոսկվայում Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում։ Աթամբաևը մայիսի 22–ին ստորագրել է միությանը միանալու միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրինագիծը։ Ներկա պահին բոլոր ներքին վավերացման ընթացակարգերն ավարտված են միության բոլոր անդամ երկրներում։
Հսկողությունը չեղյալ հայտարարելու կապակցությամբ ղրղըզա–ղազախական պետական սահմանի «Ակ Ժոլ» հսկիչ–անցակետում կազմակերպվել է հանդիսավոր արարողություն։ Աթամբաևն ու նրա ղազախ գործընկեր Նուրսուլթան Նազարբաևը երկու պետությունների սահմանների բացման հրաման են տվել ուղիղ հեռուստակապով։
Այս պահից ի վեր չեղյալ է հայտարարվել մաքսային հսկողությունը ղրղըզա–ղազախական պետական սահմանի բոլոր ութ անցակետերում, և Ղրղըզստանի տարածքում ուժի մեջ են մտել միասնական մաքսային սակագինը և ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային նոմենկլատուրան, ինչպես նաև արտադրանքի միասնական պահանջները, որոնք սահմանել են մաքսային միության տեխնիկական կանոնակարգեր։
Ռուսաստանում հանել են ազգային աշխատաշուկայի պաշտպանության մասին բոլոր սահմանափակումները և ղրղըզ միգրանտների համար աշխատանքի թույլտվություն ստանալու մասին պահանջները։ Ղրղըզստանի քաղաքացիներն ազատված են ՌԴ տարածքում պաշտոնական գրանցում ունենալու անհրաժեշտությունից երկիր մուտք գործելու պահից մեկ ամսվա ընթացքում, կրթության մասին ղրղըզական փաստաթղթերը կճանաչվեն ԵՏՄ բոլոր երկրներում։
Բացի այդ, ՌԴ–ում աշխատող ղրղըզների աշխատանքային փորձը հաշվվելու է որպես ընդհանուր աշխատանքային փորձ` սոցիալական ապահովման նպատակով, նրանք իրավունք են ստանում մտնել մասնագիտական միություններ ՌԴ քաղաքացիներին հավասար, իսկ նրանց ընտանիքների անդամները հնարավորություն կունենան տեղեր ստանալ ՌԴ մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում։ Ներկա պահին, տարբեր տվյալներով, ՌԴ–ում ավելի քան կես միլիոն աշխատանքային միգրանտներ կան։
Ղրղըզստանը պաշտոնապես դարձավ ԵՏՄ–ի անդամ
© Sputnik / Олег Ласточкин
/ Բաժանորդագրվել
Եվրասիական տնտեսական միությանը Ղրղըզստանի միանալու պահից ի վեր չեղյալ է համարվել մաքսային հսկողությունը ղրղըզա–ղազախական պետական սահմանի բոլոր 8 անցակետերում