00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում մեկնարկել է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը

© Sputnik / Асатур ЕсаянцВалерий Пермяков
Валерий Пермяков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, հունվարի 12–ին սպանվել էր Ավետիսյանների ընտանիքը

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի  – Sputnik. Գյումրիում մեկնարկել է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը։ Նա մեղադրվում է յոթ մարդու սպանության մեջ։

Ռուսաստանի կայազորային դատարանը, որը գտնվում է Հյուսիս–կովկասյան շրջանային զինվորական դատարանի ենթակայության ներքո, դատավճիռ կներկայացնի երեք մեղադրանքով` դասալքություն զենքով, զենք–զինամթերքի հափշտակում, զենք–զինամթերքի անօրինական ձեռքբերում, փոխանցում, իրացում, պահում, տեղափոխում կամ կրում։ Իսկ սպանության գործով արդեն կզբաղվեն հայկական դատական ատյանները։

Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, հունվարի 12–ին սպանվել էր Ավետիսյանների ընտանիքը։ Վեց մարդ, այդ թվում` մեկ երեխա, տեղում մահացել էին, իսկ վեց ամսական փոքրիկը մահացել էր մեկ շաբաթ հետո հիվանդանոցում։ Փոքրիկի կյանքի համար պայքարում էին հայ և ռուս բժիշկները։ Վեց ամսական փոքրիկի առողջական վիճակին հետևում էր հայտնի ռուս մանկաբույժ, Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը։ Սակայն բժիշկներն անզոր գտնվեցին։

Հանցագործության կատարման համար մեղադրանքներն առաջադրվեցին 102–րդ ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին, նա ձերբակալվել էր ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանի մոտակայքում և ընդունել իր մեղքը։

Հունիսի 26–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար, հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ հայտարարվել էր, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությամբ և դատավարությամբ կզբաղվեն հայկական մարմիններն ու ատյանները։ Երևանում կարծում են, որ սպանության մասով գործի և հետագա դատավարության փոխանցումը Հայաստանի քննչական կոմիտեին վկայում է գործընկերության և եղբայրության ոգու առկայության մասին և ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանում ռուսական ռազմակայանի կարգավիճակի մասին հայ–ռուսական համաձայնագրի դրույթներին։

Հուլիսի 18–ին քրեական գործի ինը հատորները առանձին դատավարությամբ փոխանցվել են ՀՀ ՔԿ–ին։

Հայաստանի քննչական կոմիտեն պարբերաբար հրապարակել է որոշ փաստեր և մանրամասներ, որոնք կապված են քրեական գործի քննության հետ։ Մասնավորապես, փորձաքննությամբ հերքվել է ԱԿՍ–74 ավտոմատի վրա խլացուցիչի առկայության վարկածը, որը հայտնաբերվել էր դեպքի վայրում։ Բացի այդ, փորձագետները սահմանել են, որ դեպքի վայրում գտնված պարկուճներն ու փամփուշտները բաց են թողնվել մեղադրյալին պատկանող ավտոմատից, իսկ այնտեղ գտնվող առարկաների վրա հայտնաբերվել են Պերմյակովի ԴՆԹ–ի հետքերը։ Այսպես, Քննչական կոմիտեի տվյալներով, Պերմյակովի ԴՆԹ–ն 99.99 տոկոսով համընկնում  է Ավետիսյանների տան գազի սալիկի վրա թողած ծխախոտի մնացորդի ԴՆԹ–ի գենետիկ բնութագրության հետ։ ԴՆԹ–ի համանման հետքեր են հայտնաբերվել նաև հանցագործության վայրում թողած սվին–դանակի պատյանի և կոթի, սվին–դանակի և ԱԿՍ-74 ինքնաձիգի կաշեփոկի, պահունակի և պայուսակի վրա։

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությունն ընթացել է ռուս և հայ իրավապահների սերտ փոխգործակցությամբ։ Դեռևս հունվարի 21–ին Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների ղեկավարները` Աղվան Հովսեփյանն ու Ալեքսանդր Բաստրիկինը, ստորագրել էին համաձայնագիր, որի համաձայն ստեղծվել է համակարգող շտաբ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության ավելի արդյունավետ քննություն իրականացնելու համար։ Շտաբը բաղկացած է 10 մարդուց, շտաբում ներառված են նաև քրեագետներ։ Հունվարին Բաստրիկինն այցելել էր Երևան քննությունը համակարգելու նպատակով։ Հայ իրավապահները վստահեցնում են, որ համակարգող շտաբի քննության ընթացքում որևէ խոչընդոտի չեն բախվել։ –0–

Լրահոս
0