ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի– Sputnik. Երեքշաբթի Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ավիաշոու էր կազմակակերպվել, որին մասնակցում էին Հարավային ռազմական օկրուգի ավիացիոն բազայի ռուս օդաչուները։
Ավանդական դարձած միջոցառումը նվիրված էր Ռուսաստանի ռազմաօդային ուժերի 103–րդ տարեդարձին, որը նշվելու է շաբաթվա ընթացքում։
Հանդիսավոր արարողության ընթացքում գնդապետ Ալեքսանդր Պետրովը օդաչուներին շնորհակալագրեր հանձնեց։
Ռազմական օդանավակայանում կայացավ ավիացիոն տեխնիկայի` չորրորդ սերնդի ՄիԳ–29 վեց կործանիչների օծման արարողությունը։
«Տվյալ պահին մենք արդեն մի ամբողջ էսկադրիլիա ունենք, և Երևանում ռուսական ավիաբազայում ընդհանուր առմամբ արդեն օծվել են 9 մարտական ինքնաթիռներ։ Մարտական մեքենաներն օծվում են արդեն երկրորդ տարին։ Չի կարելի ապրել առանց հավատի, և զինվորականներին ուղղակի անհրաժեշտ է զարգացնել ոչ միայն ֆիզիկական հմտությունները, այլ նաև ոգին։ Ով ուժեղ է ոգով, նա էլ հաղթում է»,– ասաց Անդրեյ վարդապետը։
Ինքնաթիռներին տրվել են երկնային հովանավորների անուններ` սրբեր Գեորգի Պոբեդոնոսեց, Անդրեյ Բոգոլյուբսկի, Սերգիյ Ռադոնեժսկի, Դանիլա Մոսկովսկի, Սուրբ նահատակ Հովհաննես և Իշխանուհի Օլգա։
Օծման արարողությունից հետո սկսվել է ցուցադրական ավիաշոուն, որի ընթացում ռուսական ինքնաթիռները ճախրել են Երևանի երկնքում` ցուցադրելով բարձրագույն պիլոտաժի հնարքներ` «հանգույց», «պտույտ» և այլն։
Ռուսական ՄիԳ–29 կործանիչներն իրենց հնարքները ցուցադրեցին Երևանի երկնքում
© Sputnik / Асатур ЕсаянцАвиашоу
© Sputnik / Асатур Есаянц
Բաժանորդագրվել
Ռուսաստանի Ռազմական ավիացիայի օրվա տոնակատարության շրջանակում կայացավ չորրորդ սերնդի ՄիԳ–29 վեց կործանիչների օծման արարողությունը