00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի ամերիկյան ազդանշանը Մոսկվային

© Photo : press office of the MoD of RAМинистерство обороны Армении
Министерство обороны Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների եզրին խուսավարել փորձող Երևանի արտաքին քաղաքական հավասարակշռության ընթացքն ընդհանուր առմամբ դրսևորվել է նաև պաշտպանության ոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի– Sputnik. Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակության այցն ԱՄՆ տարբերվում է նման պաշտոնական ուղևորություններից մի քանի հանգամանքով` Պենտագոնի, պետդեպարտամենտի և Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ինտենսիվությունը և Վաշինգտոնում հնչած հայտարարությունների բովանդակությունը։ Ղարաբաղյան հակամարտության գոտում արդեն մի քանի տարի շարունակվող իրավիճակի սրման լույսի ներքո Տոնոյանն այցից հետո հայտարարել է, որ ԱՄՆ–ն «կօգնի ուժեղացնել հսկողությունը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի պահպանման հարցում»։
 
Փորձագիտական–քաղաքական հասարակության մի մասը պաշտպանության փոխնախարարի հայտարարությունը համարում է Երևանի քաղաքականության շարունակությունը` ուղղված հակամարտության գոտում երերուն հրադադարը պահպանելուն։ Մյուս մասը դրանում տեսնում է Երևանի նոր մոտեցումը, որը վկայում է ղարաբաղյան հակամարտության հարցում Մոսկվայի քաղաքականությունից հայկական կողմի դժգոհության մասին, որն ընդհանուր առմամբ հանգում է հակամարտող կողմերի միջև ուժերի հավասարակշռության պահմանմանը զենքի առաքումների միջոցով։
 
Ոչ սովորական այց
 
Թեև պաշտպանության նախարարության պաշտոնական մամուլի հաղորդագրությունները` Դավիթ Տոնոյանի վաշինգտոնյան այցի վերաբերյալ,  «համեստ» էին, բայց պաշտպանական գերատեսչությունից ԶԼՄ–ներ է թափանցել տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ–ում հանդիպումները «սովորական բնույթ չեն կրել»։
 
Հանդիպումների շրջանակում Դավիթ Տոնոյանը (ով ժամանակին ՆԱՏՕ–ում Հայաստանի ԶՈՒ ներկայացուցիչն էր և հիմա ՊՆ–ում փաստացիորեն զբաղվում է Արևմուտքի հետ կապերով) Վաշինգտոնում ամերիկյան պաշտոնյաների հետ  քննարկել է կողմերի միջև ռազմական համագործակցության ողջ հատվածը։ Տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ պաշտպանության ոլորտում, քննարկվել են ՆԱՏՕ–ի և ՄԱԿ–ի խաղաղապահ առաքելություններում հայկական համակազմերի  մասնակցության հարցերը։ Կողմերը նաև անդրադարձել են պաշտպանական ոլորտում բարեփոխումներին և կադրային քաղաքականությանը։
 
Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների եզրին խուսավարել փորձող Երևանի արտաքին քաղաքական հավասարակշռության ընթացքն ընդհանուր առմամբ դրսևորվել է նաև պաշտպանության ոլորտում։ ԱՄՆ–ում Տոնոյանի հանդիպումները գրեթե համընկել են ՌԴ գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Սերգունի` Հայաստան կատարած այցի հետ։
 
Հավասարակշռված պաշտպանական քաղաքականության կարևորության մասին Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանն իր ելույթում խոսել է նաև պաշտպանության նախարարի տեղակալը։ Լրագրողների խնդրանքով` անդրադառնալով հայ–ամերիկյան ռազմական համագործակցության և Գյումրի քաղաքում ռուսական ռազմակայանի առկայության համատեղման թեմային` Դավիթ Տոնոյանը նշել է, որ Երևանը վարում է բազմավեկտոր պաշտպանական քաղաքականություն, և ընդհանուր առմամբ «մեկը մյուսին չի հակասում»։
 
Միաժամանակ, Հայաստանի պաշտպանության փոխնախարարը հաղորդել է, որ հանդիպումների շրջանակում  պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ ԱՄՆ–ը օգնի «ուժեղացնել հսկողությունը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի պահպանման վրա»։ «Ինչպես Պենտագոնում, այնպես էլ պետդեպարտամենտում ընդգծվել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել միջոցները, որոնք կարող են աջակցել խաղաղության պահպանմանը»,– ասել է նա և հավելել, որ այդ նպատակին հասնելու մեխանիզմները տարբեր են. մեծ լիազորություններով օժտված միջազգային դիտորդների մուտք ունենալը հակամարտության գոտի` հրադադարի ռեժիմի խախտումները հետաքննելու համար և հատուկ հաղորդիչներ տեղադրելու հնարավորությունը։ «Դա լրացուցիչ սթափեցնող ազդեցություն կունենա»,– համոզված է Տոնոյանը։

Ոչ Ռուսաստանի դեմ

 
Ինչպես կարծում է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, Երևանի նպատակն է ոչ թե ինչ–որ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի դեմ կամ սիրաշահել ԱՄՆ–ին, այլ առկա ռազմական, քաղաքական և դիվանագիտական մեխանիզմներով թույլ չտալ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրում։

«Իրավիճակն ինչպես ղարաբաղյան հակամարտության գոտում, այնպես էլ հայ–ադրբեջանական սահմանին սրում է Ադրբեջանը, որպեսզի ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքի տակ ճնշում գործադրի հայկական կողմերի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և նավթ արտահանող պետությունների վրա։ Նպատակն է հասնել ղարաբաղյան հակամարտության լուծման փաթեթի ձևավորմանը, որը բխում է Ադրբեջանի շահերից»,– «Sputnik-Արմենիայի» հետ զրույցում ասել է Հարությունյանը։


Նրա կարծիքով` հայկական կողմը բանակցային գործընթացում իրական տեղաշարժերի բացակայության պատճառով ցանկանում է ամրապնդել հրադադարի ռեժիմը։ Այդ նպատակով Երևանը մի կողմից ամրապնդում է բանակը` տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար, մյուս կողմից` առկա քաղաքական– դիվանագիտական մեխանիզմների միջոցով ցանկանում է հասնել առաջնագծում լարվածության նվազմանը։  «Ահա ամերիկյան կողմի հետ հանդիպումները հենց այդպիսի նպատակ են հետապնդում` հաշվի առնելով այն, որ ԱՄՆ–ը ղարաբաղյան հակամարտությունում միջնորդ է ւ ամերիկյան ընկերությունները ներկա են Ադրբեջանի ռեսուրսային շուկայում»,– պարզաբանել է նա։
 
Դրա հետ մեկտեղ Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն վաճառելու առիթով Մոսկվայից Երևանի դժգոհության գործոնը հաշվի չառնել նույնպես չի կարելի։ Չէ որ հայկական կողմը վերջին երկու տարիներին բազմիցս նախագահի և ԱԳՆ ղեկավարի մակարդակում դժգոհություն է հայտնել ռուս–ադրբեջանական զենքի գործարքների առիթով։
 
Սակայն Վաղարշակ Հարությունյանը Հայաստանի գործողությունները չի դիտարկում այդ համատեքստում։ Հայաստանի քաղաքականությունը, կարծում է նա, ոչ մի դեպքում ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ «Հայաստանը, լավ հասկանալով տարածաշրջանում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ–ի շահերը, չի գնա կտրուկ քայլերի, որոնք կարող են լարվածություն առաջացնել ինչպես ղարաբաղյան հակամարտության համանախագահ երկրների, այնպես էլ Մոսկվայի և Երևանի միջև։ Դա անցնել չէ ԱՄՆ–ի կողմը կամ ազդանշան Մոսկվային, այլ նախկինում գոյություն ունեցած ուղղության շարունակություն»,– նշում է պաշտպանության նախկին նախարարը։
 
Ռուսաստանը, խոստովանում է նա, զենք է մատակարարում Ադրբեջանին, բայց շուկայական գներով (իսկ Հայաստանին` ներքին, արտոնյալ գներով)։ «Բայց Ռուսաստանը սկսել է այդ առաքումները միայն այն բանից հետո, երբ 2010թ.–ին Մոսկվայի և Երևանի միջև ստորագրվել է 102–րդ ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագրի արձանագրությունը, որով Ռուսաստանն իր վրա պարտավորություն է վերցրել պաշտպանել Հայաստանի սահմանները և ապահովել նրա բանակը ժամանակակից սպառազինությամբ»,– հիշեցրել է Հարությունյանը։
 
Հակասությունների ուժեղացման վտանգը

 
Տոնոյանի հայտարարությունը ռազմական փորձագետ Դավիթ Հարությունյանը ղարաբաղյան հակամարտության տրամաբանության մեջ շեղում է համարում դեպի ԱՄՆ կողմը, քանի որ այլ համանախագահ երկրները Երևանին նման առաջարկ չեն արել։ «Ակնհայտ է, որ եթե ամերիկացիներն այդ առաջարկն ընդունեն և սկսել գործել, այստեղ կլինի նրանց ռազմական–դիվանագիտական ներկայության ավելացում»,– նշում է նա «Sputnik-Արմենիայի» հետ զրույցում։
 
Հաշվի առնելով Ադրբեջանին ռուսական զենք առաքելու հետ կապված Երևանի դժգոհությունը` Հարությունյանը դա համարում է հայկական կողմի դիվանագիտական մանևր։ «Նպատակն է հասկացնել տալ Մոսկվային, որ Հայաստանը մանևրելու դաշտ ունի։ Մյուս կողմից Երևանն այդպիսով ազդանշան է ուղարկում համանախագահներին, որ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը վատանում է»,– ասել է նա և հավելել, որ հայկական կողմը հատկապես վերջին տարիներին դիվանագիտական մակարդակում բարձրացնում է հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննությունը։

Ռուս քաղաքագետ, Կովկասի հարցերով փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը Հայաստանի պաշտպանության փոխնախարարի հայտարարությունում չի տեսնում Երևանի վերակողմնորոշման նշաններ, բայց ԱՄՆ–ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ընդհանուր առճակատման ֆոնը, նրա կարծիքով, իր մեջ վտանգ է պարունակում նաև Ղարաբաղի համար։ «Այն ամենը, ինչ տեսնում ենք, առայժմ ինչ–որ հայտարարություններ են, որոնք այդքան էլ չեն տեղավորվում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված նորացված Մադրիդյան սկզբունքների շրջանակում։ Ուրիշ բան է, որ ԱՄՆ–ի և Ռուսաստանի ներկա հարաբերություններն այնպիսին են, որ ինչ–որ մեկի հայտնվելն այն ոլորտում, որտեղ առկա են մյուս կողմի շահերը, նախանձախնդրորեն է ընդունվում»,– ասել է Մարկեդոնովը «Sputnik-Արմենիա» գործակալությանը։
 
Նրա կարծիքով` Երևանն ուղղակի ցանկանում է թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանը մենաշնորհացնի քաղաքականության արևմտյան ուղղությունը։ «Հայաստանը ցանկանում է ձվերը տեղավորել տարբեր զամբյուղներում, ինչը եղել է մինչև 2014թ. (մինչև ԵՏՄ–ին Երևանի միանալը` հեղինակի դիտ.) և դա բացահայտում չէ։ Այսինքն գոյություն ունեն ամերիկացիների վրա ազդելու մի քանի ուղիներ, որպեսզի թույլ չտան Ադրբեջանին ուժեղանալ այս ուղղությամբ, և Երևանը դա անում է»,– փաստում է քաղաքագետը։
 
Առաջացնո՞ւմ է դա արդյոք Մոսկվայի նախանձախնդիր վերաբերմունքը հարցին նա պատասխանում, որ «իհարկե, առաջացնում է», քանի որ Ռուսաստանը խանդով է վերաբերվում ամերիկյան նախաձեռնություններին, ի հավելումն դրան հիմա հարաբերությունները սրվել են։ ԱՄՆ–ի խանդն առաջացնում են Մոսկվայի գործողություններն այլ կետերում` Ադրբեջանում կամ Կենտրոնական Ասիայում։ «Անհրաժեշտ է հասկանալ, որ դաշնակցությունը չի նշանակում շահերի ամբողջական ընդհանրություն։ Օրինակ, ԱՄՆ–ն` լինելով Իսրայելի դաշնակիցը, համաձայնագիր է կնքում Իրանի հետ և ֆինանսավորում պաղեստինյան վարչակազմին։ Սակայն դա չի նշանակում, որ Իսրայելը դադարել է լինել ԱՄՆ–ի դաշնակիցը»,– ասել է նա։
 
Միաժամանակ, նրա կարծիքով` ԱՄՆ–ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ընդհանուր առճակատման մթնոլորտն իր կնիքն է դնում նաև ղարաբաղյան հակամարտության վրա։ «Մտավախություն կա, որ այդ առճակատման ֆոնին կարող է աճել լարվածությունը հակամարտության գոտում զինված միջադեպերի տեսքով։ Եվ եթե մինչև 2013թ.–ը Ռուսաստանը և ԱՄՆ–ն կարողացել են միասին կոշտ արձագանքել դրան, հիմա յուրաքանչյուրը կասկածով կընկալի մյուսի գործողությունները։ Ամեն դեպքում չեմ կարծում, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հակասություններն ամբողջությամբ կանցնեն ղարաբաղյան հարթակ, բայց ընդհանուր տրամադրվածությունն իր մեջ որոշակի վտանգ է պարունակում»,– եզրափակել է Մարկեդոնովը։
 
Արշալույս Մղդեսյան` հատուկ «Sputnik-Արմենիայի» համար

Լրահոս
0