00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդան Օսկանյան. 10 պատճառ սահմանադրական փոփոխություններին «ՈՉ» ասելու համար

Բաժանորդագրվել
Վարդան Օսկանյանի կարծիքով` ամեն ինչ արվում է մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի՝ իշխանությունը պահելու հավակնությունները բավարարելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի– Sputnik. Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում  անդրադարձել է ՀՀ Սահմանադրական փոփոխություններին և ներկայացրել է 10 պատճառ դրանց «ՈՉ» ասելու համար.

Օսկանյանը թվարկել է այդ պատճառները.

1) Այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք, քաղաքական և հասարակական պահանջ չկա: Հայաստանում չկա և երբեք չի եղել ո՛չ սահմանադրական և ո՛չ էլ քաղաքական ճգնաժամ: 2005-ին, երբ փոփոխվեց Սահմանադրությունը, կա՛ր դրա հրամայականը: Փոփոխվեց նախևառաջ այն պատճառով, որ նոր Սահմանադրությունը պարտադիր պետք է համաձայնեցվեր Եվրոպայի խորհրդի առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Երկրորդ, այնտեղ լուծվեց հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունեցող երկքաղաքացիության հարցը: Եվ, վերջապես, նվազեցվեցին հանրապետության նախագահի բացարձակ լիազորությունները, դրանց մի մասը սահմանադրորեն անցավ խորհրդարանին և կառավարությանը:

2) Այսօրվա հիբրիդային Սահմանադրությունը պատշաճ կիրառության և արդար ընտրությունների պարագայում մեր պետության համար ճիշտ տարբերակն է: Այն, մի կողմից պարունակելով պառլամենտարիզմի տարրերը, կարող է նպաստել Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը, մյուս կողմից՝ պարունակելով նախագահի լայն լիազորություններ, կարող է երաշխավորել համարժեք արձագանքը արտաքին մարտահրավերներին:

3) Այսօր քաղաքական մթնոլորտը բացարձակապես բարենպաստ չէ Սահմանադրության արմատական փոփոխության համար: Չկա բավարար համախմբում այդ գաղափարի շուրջ: Կառավարման համակարգի արմատական փոփոխության համար շատ ավելի մեծ քաղաքական, քաղաքացիական և հասարակական համախմբում է անհրաժեշտ: Այսօր այդ գաղափարի շուրջ իրական որևէ համախմբում չկա:

4) Հայաստանում քաղաքական կուսակցությունները դեռևս բավարար չեն կայացել, որպեսզի դառնան կառավարման համակարգի գլխավոր և միակ խարիսխը:

5) Իշխող քաղաքական ուժը, որը համակարգի փոփոխության գլխավոր նախաձեռնողն է, օրինակարգության շատ լուրջ դեֆիցիտ ունի, որը մեծ ստվեր է գցում սահմանադրական փոփոխությունների ամբողջ գործընթացի վրա:

6) Բացարձակ վստահություն չկա քվեարկության համակարգի նկատմամբ: Այդ իսկ պատճառով հանրաքվեի արդյունքները, անկախ դրա ելքից, կասկածի տակ են դրվելու:

7) Ակնհայտ է, որ այս ամենն արվում է մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի՝ իշխանությունը պահելու հավակնությունները բավարարելու համար:

8) Այն, ինչ ներկայացվել է որպես նախագիծ, լի է հակասություններով և վտանգներով, օրինակ. — Հայաստանի քաղաքական համակարգի գլխավոր չարիքը՝ կայուն մեծամասնության երաշխավորումը՝ լինի դա ընտրության երկրորդ փուլով, թե բոնուսային տարբերակով, փաստացի սահմանադրական նորմ է դառնում: — Խորհրդարանի ձայների՝ 2/3-ով Սահմանադրության փոփոխության հնարավորությունը: Զինված ուժերի գլխավոր հրամանատարի անձի շուրջ անորոշ ձևակերպումները: — 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու քողի տակ Ընտրական օրենսգրքի հնարավոր այնպիսի փոփոխությունը, որը կամրագրի քվեարկության ռեյտինգային դրույթը՝ գործնականում դառնալով 100 տոկոսանոց մեծամասնական համակարգ:

9) Հայաստանը միակն է նախկին խորհրդային հանրապետություններից, ներառյալ բալթյան երկրները, որը փորձում է անցում կատարել խորհրդարանական նման կառավարման համակարգի: Վրաստանը հիբրիդային համակարգ ունի, մոտավորապես այնպիսին, ինչպիսին Հայաստանի այսօրվա համակարգն է: Մեզ առաջարկվող համակարգի նմանը չկա նաև տարածաշրջանի մյուս երկրներում: Թուրքիան նույնպես հիբրիդային համակարգ ունի, որտեղ հանրապետության նախագահն ընտրվում է ուղղակիորեն ժողովրդի կողմից:

10) Լղոզված, ոչ կուռ կառավարման նման համակարգը, որտեղ երկրի առաջին դեմքը համարվելու է որևէ լիազորություն չունեցող և ժողովրդի կողմից չընտրված նախագահը, իսկ գործադիր լիազորություններով օժտված վարչապետը ամբողջական կախվածության մեջ է լինելու իր կուսակցությունից և նրա ղեկավարից, էապես կթուլացնի ապագայում հնարավոր արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունը:

Մարտի 14–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, որը ներկայացվել է մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Հանրապետության նախագահի որոշման համաձայն, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քաղաքական կուսակցությունների հետ կկազմակերպի և կիրականացնի քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ և կամփոփի կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները: Հայեցակարգում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում նախագահական իշխանավարման կարգից խորհրդարանականի անցնելու նպատակահարմարության հարցը։

Հնարավոր սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցերը քննարկելու համար Սերժ Սարգսյանը մարտի 12–ին հանդիպել է մի շարք քաղաքական ուժերի` Միավորված աշխատավորական կուսակցության, ԲՀԿ–ի, «Ժառանգության», ՕԵԿ–ի, ՀԱԿ–ի, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչների հետ։ Նախագահը նաև հանդիպել է Դաշնակցության ներկայացուցիչների հետ։

Լրահոս
0