ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Դերասան Լեոնարդո դի Կապրիոն կնկարահանվի «Դևը Սպիտակ քաղաքում» վավերագետ և ամերիկացի լրագրող Էրիկ Լարսոնի գրքի էկրանավորման մեջ, հայտնում է Lenta.ru–ն` հղում անելով Deadline–ին։ Ֆիլմի ռեժիսորն է լինելու Մարտին Սկորսեզեն, ով արդեն աշխատել է դերասանի հետ հինգ ֆիլմերում։ Ժապավենի վարձութային ժամանակացանկը դեռ չի նշվում։
Լարսոնի աշխատանքը հիմնված է իրական դեպքերի վրա։ Ենթադրվում է, որ Դի Կապրիոն կմարմնավորի Չիկագոյի հյուրանոցներից մեկի տիրոջ, սերիական մարդասպան Հենրի Հոլմսի կերպարը` ով տարբեր տվյալների համաձայն, 1893 թվականի Համաշխարհային Կոլումբային ցուցահանդեսի ժամանակ սպանել է 50-200 իր կենվորների։ 1894 թվականին Հոլմսին ձերբակալել են, իսկ արդեն երկու տարի անց կախաղան հանել։ Մինչև մահապատիժը նա խոստովանել է իր մեղքը միայն 27 մարդու սպանության մեջ։
«Սպիտակ քաղաք» կոչվում էր ցուցահանդեսի ճարտարապետական խոշոր նմուշներից մեկը. գիպսից կերտած քաղաքի թաղամասը, որն իր մեջ ներառում էր նեոկլասիցիզմ և մոդերն ոճերում 400 ժամանակավոր տաղավար։ Լարսոնի գրքի էկրանավորման մասին առաջին անգամ խոսել են 2010 թվականին։ Այն ժամանակ էլ գլխավոր դերի համար դիտարկում էին Դի Կապրիոյի մասնակցությունը, սակայն ռեժիսոր այդպես էլ չէին գտել, իսկ նախագիծն ավելի ուշ սառեցրել էին։
Դի Կապրիոյի մասնակցությամբ մոտական ֆիլմը` «Կենդանի մնացածը», էկրաններին կհայտնվի 2015 թվականի դեկտեմբերին։ Այն նկարահանում է «Բյորդմենի» ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն։ Սկորսեզայի հետ Դի Կապրիոն աշխատել է նաև «Նյու Յորքի հրոսակախմբերը», «Ուոլ սթրիթի գայլը», «Ուրացողները», «Անիծյալների կղզին» և «Ավիատոր» ֆիլմերում։
Դի Կապրիոն Սկորսեզեի ֆիլմում կմարմնավորի սերիական մարդասպանի դերը
© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցФотоколл актеров фильма "Великий Гэтсби" в Каннах
© Sputnik / Екатерина Чеснокова
/ Բաժանորդագրվել
Ենթադրվում է, որ Դի Կապրիոն կմարմնավորի Չիկագոյի հյուրանոցներից մեկի տիրոջ, սերիական մարդասպան Հենրի Հոլմսի կերպարը` ով տարբեր տվյալների համաձայն, 1893 թվականին սպանել է 50-200 կենվորների