00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոցիոլոգ. որակյալ ապատեղեկատվության նպատակն է կառավարել և արդյունքում փոխել հասարակական կարծիքը

Дайджест зарубежной прессы СМИ
Дайджест зарубежной прессы СМИ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բանախոսն այն տեսակետին է, որ ցանկացած անձ, որն առնչվում է տեղեկատվության հետ, պետք է հստակ իմանա, թե որքանով է այն համապատասխանում իրականությանը

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ապատեղեկատվությունը մանիպուլյատիվ տեխնոլոգիաների հիմնական գործիքն է, որի նպատակն է կառավարել հասարակական կարծիքը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն»  ՀԿ-ի ղեկավար, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը։

Նրա կարծիքով, հասարակական կարծիքից ելնելով էլ հաճախ կայացվում են քաղաքական որոշումներ: 

«Հետևաբար, եթե ապատեղեկատվության միջոցով  կարողանում ենք փոխել հասարակական կարծիքը, ապա դրանից ելնելով կարող են ռեալ քայլեր արվել, որոնք կարող են հանգեցնել հասարակության համար ոչ ցանկալի, ես կասեի, բավական բացասական արդյունքների»,-ընդգծել է նա:

Սոցիոլոգը շատ կարևորում է այն,  որ մարդը կարողանա տարբերել, թե երբ են իրեն խաբում, և երբ է տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը: Բանախոսն այն տեսակետին է, որ ցանկացած անձ, որն առնչվում է տեղեկատվության հետ, պետք է հստակ իմանա, թե որքանով է այն համապատասխանում իրականությանը:

«Կարող է տվյալ վայրկյանին ոչինչ տեղի չունենալ, բայց, իրականում, կամաց-կամաց կաթեցնելով այդ տեղեկությունը, կարող ես շեղել հասարակական կարծիքը  ցանկալի ուղղությամբ: Իրականում, որակյալ ապատեղեկատվությունը հենց այդպես էլ անում է կաթիլ-կաթիլ, քիչ-քիչ, աննկատ և հետո էլ հղում անելով նախորդ ապատեղեկատվությանը՝  այն օրինականացվում է և դառնում մի մեծ, արդեն ճշգրտված տեղեկատվություն, որի հիմքում իրականում ապատեղեկատվություն է»,-պարզաբանել է նա:

Արմինե Ադիբեկյանը մեծ խնդիր է համարում հայրենական լրատվամիջոցների շատ լրագրողների ոչ պրոֆեսիոնալիզմը, հատկապես այն, երբ նրանք բացարձակապես չեն տարանջատում, թե որ և ինչ տեղեկություն կարելի է տալ:

«Կա «քոփի-փեյսթի»-ի տարբերակը, երբ վերցնում ես նյութը և ճշգրտորեն արտատպում ես այն, և կա այդ նույն նյութի մեկնաբանությամբ ներկայացնելու տարբերակը, երբ ներկայացնում ես, թե ինչ է տպագրված տվյալ աղբյուրում և տալիս ես քո բացատրությունները, ինչն ընդունելի և ընդունված տարբերակ է», — մեկնաբանել է բանախոսը եւ որպես վառ օրինակ ներկայացրել ադրբեջանական մամուլից արտատպվող տեղեկությունները:

«Ադրբեջանական մամուլից հաճախ վերցնում են նրանց քարոզչական տեքստը, որը քիչ է որ իրականությանը չի համապատասխանում, դեռ մի բան էլ վնասում է Հայաստանի շահերին:  Վերցնում,  թարգմանում և տեղադրում կայքում՝ պատճառաբանելով, թե Հայաստանի հասարակությունն իրավունք ունի տեղեկատվական հասանելության: Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարդում է, որ Ադրբեջանը մի սարսափելի ուժի տեր երկիր է, որը եթե ոչ այսօր, ապա վաղը պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ և  ջնջելու է  մեզ աշխարհի երեսից: Սա զուտ պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից անընդունելի վարքագիծ է»,-շեշտադրել է նա:

Զարգացած երկրների լրատվամիջոցներն ունեն մի կարևոր չափանիշ` ընթերցողի վստահությունը: Ադիբեկյանը համոզված է, որ այդ լրատվամիջոցներն իրենց երբևէ թույլ չեն տալիս գրել մի կասկածելի բան, եթե այն կարող է վնասել թերթի վարկանիշին:

«Հայաստանում դա չի գործում, որովհետև նույն թերթը կարող է շատ լուրջ հաղորդագրություն տարածել և երկու էջ ներքևում տպել դեղնագույն, անվայել մի նյութ»,-ընդգծել է Արմինե Ադիբեկյանը:

Լրահոս
0