ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի– Sputnik. Չորեքշաբթի` օգոստոսի 12–ին, ժամը 11։00–ին Sputnik-Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Միություն 2015. Հաղթանակի ժառանգները» ռազմամարզական կազմակերպությունների միջազգային երիտասարդական կրթական հավաքին։
Հավաքն անցկացվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի բարձր հովանու ներքո և պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանի ընդհանուր ղեկավարությամբ։
Հայաստանում նախատեսված ռազմահայրենասիրական հավաքն աննախադեպ կլինի ինչպես մասնակիցների թվով, այնպես էլ մշակված ծրագրով։ Կազմակերպիչները խոստանում են դիտարժան ծրագիր, խաղեր, հետաքրքիր մրցույթներ և վարպետության դասեր։
Ծրագրի մանրամասների մասին կպատմեն մամուլի ասուլիսի մասնակիցները.
«Միություն. Հաղթանակի ժառանգները» նախագծի ղեկավար Աննա Բականաչը
«Միություն 2015. Հաղթանակի ժառանգները» կազմկոմիտեի համանախագահ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տնօրեն, գնդապետ Վիտալի Ոսկանյանը
«Միություն 2015. Հաղթանակի ժառանգներ» մշակութային ծրագրի ղեկավար Վլադիմիր Մազուրը
Կազմակոմիտեի փոխնախագահ, «Միություն 2015. Հաղթանակի ժառանգները» մարզական ծրագրի ղեկավար Վլադիմիր Ֆեդորցովը
Հավատարմագրման հեռախոսահամարը` +374(10) 600-134, 600-133 (ներքին` 107)։
Մամուլի կենտրոնի ծանուցումների տարածման e-mail–ին կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան, հեռ.` (094) 18-33-77։