ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Արքայազն Չարլզի և լեդի Դիանա Սփենսերի 1981 թվականի հուլիսի 29-ի ամուսնական արարողության լուսանկարների մասնավոր հավաքածուն վաճառելու են ԱՄՆ–ում աճուրդի ժամանակ։ Ինչպես գրում է The Telegraph–ը, լուսանկարները պատկանում են լորդ Պատրիկ Լիչֆիլդի օգնականին` Ելիզավետա II թագուհու եղբորը, որը հարսանյաց արարողության լուսանկարիչն էր։
Հրատարակության տվյալներով, հավաքածուն բաղկացած է 14 լուսանկարից, որոնց վրա թագավորական ընտանիքը պատկերված է ոչ պաշտոնական պայմաններում` Բուքինգեմյան պալատում ընդունելության ժամանակ։ Լուսանկրաներից մեկն արվել է պալատի պատշգամբում, ուր նորապսակները դուրս են եկել ողջունելու հավաքվածներին։
Յոթ գունավոր և յոթ սև–սպիտակ լուսանկարներ` որպես իր աշխատանքի վարձատրություն ստացել է Լիչֆիլդի օգնականը։ Նշվում է, որ այս լուսանկարները ոչ միայն չեն հրապարակվել, այլև չեն ընդգրկվել արքայազն Չարլզին և Դիանային նվիրած հարսանեկան ալբոմում։
Յուրաքանչյուր լուսանկարի արժեքը կազմում է 1-2 հազար դոլար։ Աճուրդը տեղի կունենա Բոստոնում (Մասաչուսեթս նահանգ) սեպտեմբերի 24-ին, հայտնում է The Guardian–ը։
2011 թվականի հունվարին Նոր Զելանդիայի բնակիչ Քաթրինա Գրինսլեյդը առցանց–աճուրդում վաճառել է արքայազն Չարլզի և Դիանայի հարսանեկան արարողության տորթից մի փոքր կտոր։ Լոտը վաճառվել է 290 ԱՄՆ դոլարով։ Քրայսչերչի բնակչուհու խոսքերով` տորթի այդ կտորն իր ընտանիքում պահվում էր 30 տարիների ընթացքում. 1981 թվականին այդ կտորը տուն է բերել իր հայրը, որն այն ժամանակ ծառայում էր Թագավորական ՌՕՈՒ–ում։ Ավանդույթի համաձայն, թագավորական ընտանիքի անդամների հարսանեկան արարողության օրը հյուրասիրությունը բաժանվում է բոլոր զինծառայողներին, որոնք գտնվում են Մեծ Բրիտանիայի թագուհու ենթակայության տակ։
Արքայական լուսանկարների աճուրդ
© AP PhotoСвадьба Леди Дианы и принца Чарльза
© AP Photo
Բաժանորդագրվել
Հրատարակության տվյալներով, հավաքածուն բաղկացած է 14 լուսանկարից, որոնց վրա թագավորական ընտանիքը պատկերված է ոչ պաշտոնական պայմաններում` Բուքինգեմյան պալատում ընդունելության ժամանակ։