ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի– Sputnik. Չորեքշաբթի` օգոստոսի 12–ին, ժամը 12։00–ին Sputnik-Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ) կկազմակերպվի մուլտիմեդիոն դասախոսություն` «Խոսքային ռազմավարությունները ժամանակակից հաղորդակցության մեջ» թեմայով։ Դասախոսությունը կանցնի «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի և ՌԴ կրթության և գիտության նախարարության համատեղ մուլտիմեդիոն միջոցառումների շարքի շրջանակում ռուս և օտարերկրյա լրագրողների համար, որոնց աշխատանքային լեզուն ռուսերենն է` Երևանի, Քիշնևի և Աստանայի հարթակների տեսամիացմամբ։
Ինչպե՞ս որոշել և հաղթահարել խոսքային ագրեսիան, ի՞նչ են իրենցից ներկայացնում էվֆեմիզմներն ու դիսֆեմիզմները ժամանակակից ռուսական խոսքում, ինչպիսի՞ն են այսօր կիրառվող համոզելու տեխնիկաները, հաճոյախոսության և վիրավորանքի տեսակներն ու հնարքները, այս հարցերին իրենց դասախոսության շրջանակում կպատասխանեն առաջատար գիտնական–բանասերները։
Դասախոսությանը կմասնակցեն`
–Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Լեզվաբանության ինստիտուտի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Մարիա Կովշովան,
–Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Օլգա Ֆրոլովան։
Համակարգող`«Ժամանակակից կրթական տեխնոլոգիաների կենտրոն» ոչ կոմերցիոն կազմակերպության գլխավոր տնօրեն Սերգեյ Բուլանով
Հավատարմագրման հեռախոսահամարը` +374(10) 600-134, 600-133 (ներքին` 107)։
Մամուլի կենտրոնի ծանուցումների տարածման e-mail–ին կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան, հեռ.` (094) 18-33-77։
«Խոսքային ռազմավարությունները` ժամանակակից հաղորդակցության մեջ» մուլտիմեդիոն դասախոսություն
11:39 11.08.2015 (Թարմացված է: 12:29 11.08.2015)
© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցПодготовка к открытию Петербургского экономического форума
© Sputnik / Алексей Даничев
/ Բաժանորդագրվել
«Խոսքային ռազմավարությունները` ժամանակակից հաղորդակցության մեջ» թեմայով մուլտիմեդիոն դասախոսությունը կկազմակերպվի ռուս և օտարերկրյա լրագրողների համար, որոնց աշխատանքային լեզուն ռուսերենն է