ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի–Sputnik. Գիտնականները պարզել են, որ վայրի բնության մեջ ապրող շիմպանզեների շրջանում հարբեցողներ կան։ Մասնագետների խոսքով` այս տեսակի պրիմատներից շատերը մեծ հակում ունեն ոգելից խմիչքների նկատմամբ, հաղորդում է planetanovosti.com կայքը։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առաջին անգամ ալկոհոլ օգտագործելիս շիմպանզեների ուղեղում ֆիքսվում է ալկոհոլի համն ու օրգանիզմի վրա իրականացված ազդեցությունը։ Որոշ ժամանակ հետո պրիմատները ցանկանում են կրկին ալկոհոլ օգտագործել։ Գիտնականների խոսքերով` ոգելից խմիչքից կախվածության մեջ հայտնվելու համար շիմպանզեներին հարկավոր է փորձել այն ընդամենը մեկ անգամ։
Գիտնականների խոսքերով` շիմպանզեներն ալկոհոլի իրենց մասնաբաժինը հիմնականում ստանում են արմավենու թնդացած կաթից։ Այս պահին հստակ հայտնի չէ, թե ինչ են կոնկրետ զգում պրիմատները հարբած ժամանակ։ Մասնագետների խոսքերով` խախտվում է կապիկների կոորդինացիան։ Նրանք սկսում են իրենց ավելի ագրեսիվ դրսևորել։ Գիտնականները վստահ են, որ մարդկանց վրա շիմպանզեների հարձակվելու դեպքերը պայմանավորված են հենց կապիկների արյան մեջ ալկոհոլի առկայությամբ։
Վայրի բնության մեջ ապրող շիմպանզեների շրջանում հարբեցողներ կան
Բաժանորդագրվել
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առաջին անգամ ալկոհոլ օգտագործելիս շիմպանզեների ուղեղում ֆիքսվում է ալկոհոլի համն ու օրգանիզմի վրա իրականացված ազդեցությունը