00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իստրինսկի ջրամբարի արտակարգ պատահարից հետո հարուցվել է երկրորդ քրեական գործը

Спасатели в акватории Истринского водохранилища
Спасатели в акватории Истринского водохранилища - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շաբաթ երեկոյան Իստրինսկի ջրամբարի մոտակայքում իրար են բախվել հիդրոինքնաթիռ և ուղղաթիռ։ Ութ զոհերի մարմինները դուրս են բերվել ջրամբարից, իններորդի որոնման աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Իստրինսկի  ջրամբարի մոտակայքում տեղի ունեցած հիդրոինքնաթիռի և ուղղաթիռի բախումից հետո հարուցվել է երկրորդ քրեական գործը, անվտանգության պահանջներին չհամապատասխանող մատուցված ծառայությունների համար, երկուշաբթի հայտնել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։

Շաբաթ երեկոյան Cessna հիդրոինքնաթիռը և Robinson ուղղաթիռը, բախումից հետո, խորտակվել են Մոսկվայի շրջանում գտնվող Իստրինսկի ջրամբարի ափից 500 մետր հեռավորության վրա։ ՌԴ ՔԿ տվյալներով, զոհվել են ինը մարդ, որոնց թվում երկու անչափահաս։

Ավելի վաղ քննիչները քրեական գործ էին հարուցել համաձայն ՌԴ ՔՕ 263–րդ հոդվածի 3-րդ մասի (օդային տրանսպորտի երթևեկության անվտանգության կանոնների խախտում, որը անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ մի քանի անձանց մահի)։

«Իստրինսկի  ջրամբարի մոտակայքում մասնավոր հիդրոինքնաթիռի և ուղղաթիռի բախման առիթով հարուցվել է քրեական գործ, անվտանգության պահանջներին չհամապատասխանող մատուցած ծառայությունների համար», – ասել է նա լրագրողներին։

Բացի այդ պարզաբանվում է, որ Cessna U-206F տիպի հիդրոինքնաթիռը օգտագործվել է առանց համապատասխան արտոնագրի զվարճանքի համար, այդ իսկ պատճառով Ռուսաստանի ՔԿ–ի Մոսկվայի միջտարածաշրջանային քննչական վարչության քննչական մարմինները քրեական գործ են հարուցել հանցագործության հատկանիշներով, նախատեսված ՌԴ ՔՕ 238-րդ հոդվածի 3 մասի համաձայն (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում, որոնք դարձել են մեկ կամ մի քանի անձանց մահվան պատճառ)։  

Քննության տվյալների համաձայն, հիդրոինքնաթիռն անթույլատրելի ցածր բարձրության վրա է հայտնվել, և կտրել է ուղղաթիռի ճանապարհը, որն այդ պահին օդ է բարձրացել։ Ինչի հետևանքով հիդրոինքնաթիռի ձախ թևը դիպել է ուղղաթիռի պտուտակին և վթար է տեղի ունեցել։ «Սակայն սա դեռ նախնական տվյալներ են։ Այդ մասին հստակ կարելի կլինի խոսել միայն բոլոր փաստերի վերլուծությունից հետո», – ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ՌՔԿ–ի քրեագետները հատուկ տեխնիկայի կիրառմամբ շարունակում են կործանված ուղղաթիռի և ինքնաթիռի մասերի որոնման աշխատանքները խորության վրա։ Մասնավորապես, որոնումներ են իրականացվում GPS–նավիգատորները հայտնաբերելու ուղղությամբ, որոնք տեղակայված են եղել երկու օդանավերում։ Միջպետական ավիացիոն կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ նաև իրականացվում է առանձին հատվածների և առարկաների զննում, որոնք արդեն դուրս են բերվել ջրից։

Նաև հայտնում են, որ քննիչներն առգրավում են թռիչքային փաստաթղթերը, հավաքում են օդաչուներին բնութագրող տեղեկությունները։ Ներկա պահին հաստատվել է, որ Robinson ուղղաթիռի օդաչուն  տեղեկացրել է դիսպետչերներին թռիչքի մասին, իսկ Cessna տիպի ինքնաթիռը օդ է բարձրացել` չտեղեկացնելով դիսպետչերական ծառայություններին։ 

Ավելի վաղ օպերատիվ շտաբի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իններորդ զոհի որոնման աշխատանքներին խոչընդոտում է զրոյական տեսանելիությունը և Իստրինսկի  ջրամբարի սուզածառը։

«Ջրասույզները ջրամբարի հատակ են իջել ընդամենը 42 անգամ, որոնցից ինն այսօր, սակայն մինչև հիմա արդյունք չկա», – պատմել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով` զոհի դին կարող է գտնվել 15 մետր խորության վրա։ «Տեսանելիությունը հատակին զրոյական է, շուրջ բոլորը սուզածառեր են և աղբ», – նշել է շտաբի ներկայացուցիչը։

Լրահոս
0