00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիտնականները պարզել են, թե որ դիրքում է օգտակար քնել

© Photo : Unsplash / bruce marsСпящая девушка, сон
Спящая девушка, сон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկացի գիտնականների հետազոտությամբ ևս մեկ անգամ ընդգծվում է քնի կարևորությունը` ողջ օրգանիզմի նորմալ աշխատանքի համար

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի–Sputnik. Նյարդաբույժները, ԱՄՆ–ի Նյու Յորք նահանգի Սթոունի–Բրուք համալսարանի մասնագետների ղեկավարությամբ, պարզել են, որ ավելի օգտակար է քնել կողքի վրա, քան փորի կամ մեջքի։ Պարզվում է, որ հենց այդ դիրքում է գլխուղեղն ավելի լավ մաքրվում կենսագործունեության արգասիքներից, իսկ դա նշանակում է, որ այն ավելի լավ է աշխատում, երբ մարդն արթնանում է, նշվում է Journal of Neuroscience–ի նոր համարում հրապարակված հոդվածում, որի հեղինակներն ամերիկացի նյարդաբույժներն են։

Մի քանի տարի առաջ ԱՄՆ–ի Ռոչեսթերի համալսարանի բժիշկները կարևոր բացահայտում էին արել։ Նրանք հայտնաբերել էին նոր համակարգ, որի օգնությամբ գլխուղեղից «դուրս են հանվում» վնասակար նյութերը։ Այդ համակարգը, լիմֆատիկ համակարգի նմանությամբ (այն օրգանիզմից դուրս է բերում նյութափոխականության բացասական արգասիքները), կոչել են գլիմֆատիկ։ Օրինակ, նման կերպ գլխուղեղից հեռացվում են բետա–ամիլոյիդները (Ալցհեյմերի հիվանդության դեպքում կուտակվող սպիտակուցները) կամ վնասակար այլ սպիտակուցները։

Ակնհայտ է, որ մաքրման նման համակարգը պահանջում է մեծ չափով էներգիա։ Հենց այդ պատճառով գիտնականները ենթադրել են, որ գլիմֆատիկ համակարգը պետք է հատկապես ակտիվ լինի գիշերը, երբ ուղեղը «հանգստանում է»։ Ավելի ուշ գիտնականներին հաջողվեց ապացուցել այդ հիպոթեզը։

Իրենց ներկա հետազոտության մեջ նյարդաբույժներն օգտագործել են դինամիկ կոնտրաստային մագնիտա–ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) մեթոդը մկների օրինակի վրա պարզելու համար, թե գիշերային քնի ժամանակ որ դիրքում է գլիմֆատիկ համակարգն ավելի ակտիվ աշխատում։

Ինչպես բացատրում է հետազոտության հեղինակ Հելեն Բենվենիստեն  (Helene Benveniste), այդ մեթոդը թույլ է տալիս հետևել, թե ինչպես է ողնուղեղային հեղուկը շրջանառվում գլխուղեղում` խառնելով թաղանթային հեղուկի հետ։

Գիտափորձի ժամանակ մկները քնել են տարբեր դիրքերում` կողքի, փորի կամ մեջքի վրա, իսկ այդ ժամանակ նյարդաբույժները ՄՌՏ–ի օգնությամբ ուսումնասիրել են կենդանիների գլիմֆատիկ համակարգի աշխատանքի ակտիվությունը։

«Այս գիտափորձի արդյունքները ցույց են տվել, որ քնի ժամանակ կեսնագործունեության արգասիքներից գլխուղեղի թաղաթների մաքրման գործընթացն ավելի ակտիվ է, երբ կենդանիները քնած են կողքի վրա», – նշում է բժիշկ Բենվենիստեն։

Գիտափորձի հաջորդ փուլում գիտնականներին միացել է Ռոչեսթերի համալսարանի թիմը։ Նրանք բժիշկ Մայքեն Նեդերգարդի (Maiken Nedergaard) գլխավորությամբ առաջին անգամ բացահայտել և նկարագրել են գլիմֆատիկ համակարգը։

Ինչպես և սպասվում էր, Նեդերգարդի թիմը հաստատեց գիտափորձի նախորդ փուլի արդյունքները։

«Զարմանալի է, որ մարդկանց մեծ մասը նախընտրում է քնել հենց կողքի վրա, և այդ դիրքն ամենահարմարն է քնի համար։ Ավելին, կողքի վրա է քնում կաթնասունների մեծ մասը։ Հնարավոր է, որ մենք պարզապես հարմարվել ենք այն երևույթին, երբ կենսագործունեության արգասիքներն ավելի արդյունավետ են հեռացվում գլխուղեղից»,–   նշում է Նեդերգարդը։

Այս հետազոտությամբ ևս մեկ անգամ ընդգծվում է քնի կարևորությունը` ողջ օրգանիզմի նորմալ աշխատանքն ապահովելու համար։ «Նյարդաբանական բազմաթիվ հիվանդություններ ուղեկցվում են քնի խանգարմամբ, քուն մտնելու հետ կապված դժվարություններով։ Մեր հետազոտությունը համալրում է այն բանի գիտակցումը, թե ինչպես կարելի է լավացնել քնի որակը», – նշում է Բենվենիստեն։

Լրահոս
0