ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի– Sputnik. Մարիա Զախարովան երկուշաբթի նշանակվել է ՌԴ արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրենի պաշտոնում, տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ–ից։
Մարիա Զախարովան դարձել է առաջին կինը, ով զբաղեցրել է ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը։
Զախարովան աշխատել է արտգործնախարարության համակարգում 1998 թ.–ից, այդ թվում զբաղեցրել է ՄԱԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի մամուլի քարտուղարի պաշտոնը
2008–2011 թթ.–ին Զախարովան զբաղեցրել է տարբեր պաշտոններ նախարարության կենտրոնական աշխատակազմում։ 2011–2015 թթ.–ին զբաղեցրել է տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշևիչի տեղակալի պաշտոնը։ Օգոստոսի սկզբին Լուկաշևիչը նշանակվեց ԵԱՀԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ` այդ պաշտոնում փոխարինելով Անդրեյ Կյոլինին։
Զախարովան տիրապետում է անգլերեն և չինարեն լեզուների։ Ունի առաջին դասի խորհրդականի դիվանագիտական աստիճան։ Զախարովան Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ է։
Մարիա Զախարովան ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել
© RIA Novostiдиректор департамента информации и печати МИД России Мария Захарова
© RIA Novosti
Բաժանորդագրվել
Մարիա Զախարովան դարձել է առաջին կինը, ով զբաղեցրել է այս պաշտոնը։ Նա աշխատել է արտգործնախարարության համակարգում 1998 թ.–ից, այդ թվում զբաղեցրել է ՄԱԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի մամուլի քարտուղարի պաշտոնը