ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի– Sputnik. Անցած շաբաթ բավական հատկանշական բացահայտում է արվել. Ադրբեջանում կարողացել են չափել և գտնել բնակչության IQ–ի միջին մակարդակը։ Բժիշկ գենետիկ Գյունայ Ամիրլիի համաձայն, ադրբեջանական քաղաքացիների բանականության գործակիցը (IQ) հավասար է մոտավորապես 87-95–ի և նրա պնդմամբ` այդ ցուցանիշը «միջինից բարձր» է։ Սակայն Վիքիպեդիան հուշում է, որ IQ–ի նորմալ տարածված միջին ցուցանիշը 100 է։ Այսինքն ադրբեջանցիների ցուցանիշը, ընդհակառակը, միջինից ցածր է, ավելի ցածր է միայն 70–ից ցածր IQ. դա արդեն մտավոր հետամնացների մոտ է։ Մի խոսքով, հպարտանալու առիթ չկա, ավելի շուտ` մտածելու տեղիք կա։
Չեչնիայի օրինակով լողափերը «տղամարդկանց» և «կանանց» բաժանելու և «աշխարհիկ ու ամենաարագ տեմպերով զարգացող» Ադրբեջանում կանացի լողազգեստների «հարամության» շուրջ բանավեճերը շատ ուշագրավ թեմա են, բայց մեզ առանձնապես չեն վերաբերում, ուստի անցնենք հաջորդին։
Ադրբեջանական կողմի բազմամյա առաջարկները` ծանոթանալ բազմաթիվ անտիկ և միջնադարյան աղբյուրներին, որոնք մանրամասն և հանգամանորեն վկայում են և՛ հին Հայաստանի, և՛ Երևանի մասին, զգալի օգուտ չեն բերել։ Չէ՞ որ ցանկացած աղբյուր, որտեղ գրված չէ «հին Ադրբեջանի» մասին, ի սկզբանե անօրինական է, իսկ վստահություն և հեղինակություն վայելում են միայն ժամանակակից ադրբեջանական դասագրքերը։ Իսկ թե ինչ են գրել Ստրաբոնը, Հերոդոտոսը և Քսենոֆոնը, ու՞մ է հետաքրքրում, վերջ ի վերջո։
Ահա այդպես էլ ղարաբաղյան բանաստեղծների և գրողների` ադրբեջանցիների մասին նոր ադրբեջանական կայքում հայտնվել է Դավթակ Քերթողը։ Կարելի է նույնիսկ ենթադրել, թե ինչպես են հեղինակները բացատրում նրա հայալեզու լինելը. հայերը նրան «արգելել» են գրել մայրենի լեզվով` ադրբեջաներենով։ Հայերին ինչ–որ կերպ հաջողվել է նաև միջնադարում ոչնչացնել «ալբանական գիր ու գրականությունը»` նախօրոք բոլոր տեքստերը փոխելով հայերեն լեզվով, այն էլ այնպես, որ «ալբանական» գրի ոչ մի նմուշ չի պահպանվել։ Սպասեք, բայց չէ որ հայերը, պաշտոնական ադրբեջանական պատմագրության համաձայն, Անդրկովկասում հայտնվել են միայն 19–րդ դարում։ Ադրբեջանցիների ուղեղներում դիսոնանս է առաջացրել, հավանաբար, այն հարցը, թե ինչ է նշանակում Դավթակ Քերթողի անունն ադրբեջաներենով։ Ղարաբաղից «ադրբեջանցի» պոետների ամբողջական ցուցակի ուսումնասիրությունն իր մեջ դեռ շատ անհեթեթություններ է թաքցնում։
Պատմամշակութային ասպարեզից բացի, Ադրբեջանն այս շաբաթ ակտիվություն է դրսևորել նաև ռազմահայրենասիրական դաշտում։ Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Հայաստանի ռազմաքաղաքական գերատեսչությունը «ահուսարսափի մեջ» է։ Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ–ները հաղորդել են իրենց բանակում երկու կորուստների մասին։ ԶԼՄ–ներում այդ հայտարարության հայտնվելուց երկու ժամ հետո հայտնի է դարձել, որ Ադրբեջանի թիմը չի կարողացել ելույթ ունենալ Բանակային միջազգային խաղերի «Կասպյան գավաթ» մրցույթի բացմանը։
«Ադրբեջանական անձնակազմի մոտ ամեն ինչ չէ, որ ստացվել է, խափանվել է տեխնիկան և սպառազինությունը»,– ասել է խաղերի մրցավար, գեներալ–մայոր Դմիտրի Գորբատենկոն։ Ադրբեջանի ՊՆ–ն անհարմար իրավիճակը հարթել է «կործանված երկու հայկական անօդաչու թռչող սարքերի մասին» հաղորդագրությամբ` որպես ապացույց ցուցադրելով արտանետիչ խողովակ առանց ինչ–որ տարբերիչ նշանների, որը գոնե մի փոքր նմանություն ունի անօդաչու թռչող սարքի հետ, այն էլ` հայկական արտադրության։
Այնուամենայնիվ, օգոստոսի 8–ին էլ «Կասպյան գավաթում» ադրբեջանական անձնակազմը ոչնչով աչքի չընկավ։ Ինչպես հայտնել էր Ղազախստանի մամուլի ծառայությունը, առաջադրանքի կատարման ժամանակ ղազախ ծովայինները ականի մակետով հրաձգության մեջ լավագույնն էին։ Նրանք հաջողությամբ ոչնչացրին նշանակետը չորս անգամ, ռուս ծովայինները` երեք անգամ, Ադրբեջանի ՌԾՈՒ թիմը նշանակետին չկպավ։ Դե, սա ձեզ համար «անօդաչու» չէ…
Հիշենք, որ նախորդ շաբաթ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մերձճակատային զորամասերի զինվորներին խրախուսում էր, հավաստիացնելով, որ ադրբեջանական բանակն աշխարհի ուժեղագույն բանակների շարքում է և որ «մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում քարն էլ քարի վրա չի մնա»։
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, փորձելով խելքի բերել ադրբեջանցի գործընկերոջը, կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին խուսափել ռազմատենչ հռետորությունից։ Բաքվից պատասխանեցին հերթական սպառնալիքով. «Ստիպված կլինենք Ս.Օհանյանին հիշեցնել ադրբեջանցի զինվորի ուժը, ընդ որում` ամենամոտ ժամանակներում»։
Հիշեցրին, մի քանի ժամ անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ստիպված եղավ հաստատել իր դիպուկահար Ֆաթալիև Էլդարի ոչնչացումը, իսկ ադրբեջանական ԶԼՄ–ները` տագնապալի լուրեր հայտնել այն մասին, որ Քեդաբի շրջանում շփման գծում դաժան մարտեր են ընթանում։ Իսկ ի՞նչ եղավ հետո։ Ապատեղեկատվություն տարածվեց հայկական կողմի ռազմական տեխնիկայի ոչնչացման մասին։
Ադրբեջանի մամուլի խորհրդի նախագահ Աֆթալուն Ամաշևը բազմիցս կոչ էր արել գործընկերներին դադարել լուսաբանել առաջնային գծի լուրերը։ «Տեղեկատվական անվտանգությունը որպես ազգային անվտանգության» նախագծի ղեկավար Մուշվիղ Ալըսքերլին ավելի հեռու գնաց և սպառնաց լրագրողներին քրեական պատասխանատվության ենթարկել այն դեպքում, եթե նրանք սկսեն ինքնագրաքննություն կիրառել բանակին վերաբերող հարցերում։ Որպես պետական գաղտնիքին վերաբերող լուրերի տարածման օրինակ Ալըսքերլին նշեց մամուլում տեղ գտած հրապարակումը 2014 թվականի օգոստոսին իրավիճակի սրման ժամանակ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների վերադիրքավորման լուրերի վերաբերյալ։
Հավանաբար, նախազգուշացումը չունեցավ ակնկալվող ազդեցությունը, քանի որ նույն օրը «Report» գործակալության խմբագրությունում ընթերցողներից տեսանյութ ստացվեց, որում երևում է Ադրբեջանի զինված ուժերի տանկերից և այլ զրահամեքենաներից բաղկացած ռազմական տեխնիկայի տեղաշարժումը։ Տեսանյութի հեղինակները նշում են, որ ռազմական տեխնիկան շարժվում էր մերձճակատային շրջանների ուղղությամբ։ Ցանկացած ուշադիր ընթերցող տեսանյութում կհայտնաբերի Իրանին սահմանակից Աստարա քաղաքը, և ոչ թե Հայաստանի և ԼՂՀ–ի ուղղությունը։
Եվ երկու խոսք «հողերի վերադարձ» պահանջող վերաբնակիչների մասին։ «Մինվալ.ազ» ադրբեջանական լրատվական պորտալը գրում է փախստական Զիյաֆեթ Իսմայլովայի մասին, ում սիրած զբաղմունքն է ճայթուկներ նետել կենդանիների վրա։ «Այսօր` պայթեցրած կատվաձագ, վաղը` այլանդակված կին, վաղը չէ մյուս օրը` նաև «սուր ամրալարով» սրախողխող արած երեխա»,– գրում է կայքը սպանդագործի և նրա եղբոր մասին։ Ի դեպ, Արթուր Ջենսոնի հետազոտության համաձայն, 70-90 միջակայքում IQ–ով մարդիկ, անկախ ռասայից, ավելի հաճախ են իրավախախտումներ կատարում, ընդ որում` հանցավորության գագաթնակետը բաժին է ընկնում 80-90–ին։
Պետք է հիշել Ադրբեջանի դասականների թվին պատկանող Ուզեիր Հաջիբեկովի 1907 թվականի հոդվածը։ Երբ նրան մոտենում է մի երիտասարդ մահմեդական և հարցնում. «Նույն ուսուցչի ձեռքի տակից դուրս եկած ռուսներն ու հայերը, ինչպես Դուք նկատեցիք, իսկական մարդիկ են դառնում, մինչդեռ միասին նույն դպրոցն ավարտած մեր մահմեդականները մնում են հին սովորույթներով տգետներ։ Արդյո՞ք, դա կապված է նրա հետ, որ մեր արյունը պղծված է», Հաջիբեկովը պատասխանում է. «Մեր երեխանե՞րը։ Ալլահ–Ալլահ։ Այն, ինչ նրանք լսում են, կեղտոտ հայհոյանքներ են և գռեհիկ բառեր, ինտրիգներ և անօրեն խոսքեր, իսկ նրանց տեսածն իրենց մեծերի վատ գործերն են, նրանց ամենուր կեղտ ու անմաքրություն է շրջապատում, որտեղ որ նրանք խաղում են, փոշու և հողի մեջ, իսկ նրանց զբաղմունքը… կատուներին խեղդամահ անելն է, շներին ծեծելը, մկների վրա նավթ լցնելն ու այրելը»։
Գրեթե 110 տարի անց քիչ բան է փոխվել։ Բավական է հիշել համաշխարհային մամուլի առաջին էջերում հայտնված սկանդալը Բաքվում Եվրոպական խաղերի նախաշեմին թափառական շների ողջակեզ անելու վերաբերյալ։
«Միանգամայն տրամաբանական հարց է ծագում` որ պահից է Բաքուն փախստականների տարածք դարձել։ Եվ ինչու՞ տեղաբնակ կնոջը «սրած ամրալարով» խոշտանգելով սպառնացող այդ լկտին (թեկուզ հենց այդ ամրալարով) չի գնում և չի ազատագրում իր շրջանի տարածքը, որտեղից մի ժամանակ փախել է իր հայրը։ Թե՞ «համարձակությունը» բավարարում է միայն անպաշտպան կնոջ և նրա հաշմանդամ կենդանիների նկատմամբ»,– նշում է ադրբեջանական կայքը։
Հարցի պատասխանը, կարծում եմ` ակնհայտ է…
Անժելա Էլիբեգովա, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հարցերի փորձագետ
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ