ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի– Sputnik. Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը հաստատել է, որ Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով մահացածների թվում կան Հայաստանի չորս քաղաքացիներ, այդ թվում` երկու երեխա։
Cessna հիդրոինքնաթիռը և Robinson ուղղաթիռը շաբաթ երեկոյան բախվել են Մոսկվայի մարզի Ալեխնովոյից ոչ հեռու գտնվող Իստրինսկի ջրամբարի տարածքում։ Զոհվել է ութ մարդ, նրանց մարմինները դուրս են բերել ջրից, ևս մեկ մարդու որոնումները դեռ շարունակվում են։
«Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիներին, տվյալ պահին հայտնի է մահացածների մասին հետևյալ տեղեկությունը. Պարույր Նորիկի Մանուկյան (1987 թ. ծնվ.), նրա մարմինը դեռ չի հայտնաբերվել, Լարիսա Վրեժի Մանուկյան (1992թ. ծնվ.), Աֆելիա Ազատի Գլչյան (2005թ.), Էրիկ Ազատի Գլչյան (2007թ.)»,– ՌԻԱ Նովոստիին է հայտնել Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
Հայաստանի դեսպանատունը հաստատում է, որ Իստրինսկի ջրամբարի մոտ ՀՀ 4 քաղաքացիներ են մահացել
Посольство Армении в России
Բաժանորդագրվել
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Մոսկվայի մարզի Ալեխնովո բնակավայրի շրջանում