00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԴԺՀ ՆԳՆ. Դոնեցկում հրկիզել են ԵԱՀԿ առաքելության ավտոմեքենաները

© АРКАОБСЕ
ОБСЕ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարկածներից մեկի համաձայն, Դոնեցկում ԵԱՀԿ–ի ավտոմեքենաների հրկիզումն իրականացրել են ուկրաինամետ սադրիչները` Դոնբասում հետագա իրավիճակն ապակայունացնելու նպատակով, նշել է հանրապետության ՆԳՆ–ն

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի– Sputnik. Դոնեցկում հրկիզել են ԵԱՀԿ առաքելության ավտոմեքենաները։ Ըստ վարկածներից մեկի, դա արել են ուկրաինամետ սադրիչները` Դոնբասում իրավիճակն ապակայունացնելու նպատակով, հայտնում է ԴԺՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Կիրակի գիշերը Դոնեցկում հյուրանոցի մոտ, որտեղ բնակվում են ԵԱՀԿ դիտորդները, այրվել են առաքելության զրահապատ մեքենաները։ Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստիին ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ԱԻՆ ներկայացուցիչը, այրվել են վեց մեքենաներ։ ԵԱՀԿ–ում հայտարարել են չորս ոչնչացված ավտոմեքենաների մասին։

«Դեպքի վայրի հետախուզման արդյունքում սահմանվել է, որ անհայտ անձանց հակաիրավական գործողությունների հետևանքով հրկիզվել են երեք ավտոմեքենաներ, որոնք պատկանում են ԵԱՀԿ առաքելությանը։ Վարկածների մեկի համաձայն, Դոնեցկում ԵԱՀԿ ավտոմեքենաներն այրել են ուկրաինամետ տրամադրված սադրիչները` Դոնբասում իրավիճակի ապակայունացման և ԴԺՀ վարկաբեկման նպատակով»,– նշել են հանրապետության ՆԳՆ–ում։

Միաժամանակ ՆԳՆ–ը չի բացառում, որ ուկրաինական հատուկ ծառայությունները հատուկ օգտվել են Դոնեցկում վերջերս կայացած ցույցերից, որպեսզի քաղաքից «վերացնեն» ԵԱՀԿ դիտարկման առաքելությունը։

«Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությանը ձեռնտու է տվյալ իրավիճակը, քանի որ թույլ կտա անարգել ավելացնել սպառազինությունը շփման գծում և գնդակոծել ԴԺՀ տարածքը»,– հավելել են նախարարությունում։ Այնտեղ նշել են, որ իրավապահները հիմա պարզում են անձանց ինքնությունը, որոնք մեղավոր են ԵԱՀԿ առաքելության մեքենաներն այրելու մեջ։

Լրահոս
0