00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դերասանուհի Անի Երանյանը չի դադարում զարմանալ մարդկանց «կծու» խոսքերից

© FacebookАни Еранян
Ани Еранян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նամակում դերասանուհին մասնավորապես նշել է, որ երբևէ չի անդրադարձել իր հասցեին գրված թե՛ լավ, թե՛ վատ մեկնաբանություններին

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Դերասանուհի Անի Երանյանը Facebook–ի իր էջում բաց նամակ է հղել իր երկրպագուներին։

Նամակում դերասանուհին մասնավորապես նշել է, որ երբևէ չի անդրադարձել իր հասցեին գրված թե ՛լավ, թե՛ վատ մեկնաբանություններին։

««Լավ»-ով միշտ հպարտացել եմ, շնորհակալ եղել լուռ կամ բարձրաձայն, իսկ «վատն» էլ… Ա՜խ, այդ վատը… Վատն էլ ստիպեց գրիչս ձեռքս վերցնել», – նշում է դերասանուհին։

Երանյանի խոսքով, նա գիտեր, թե դադարել է զարմանալ մարդկանց «կծու» խոսքերից։

«Բայց ախր ինչպես չզարմանալ հենց իմ հայի թթու խոսքից, հենց իմ հոր տարիքի հայի անշնորհք բառերից, մորս գեղեցկությանը հասնող կանանց չկամությունից ու չարսրտությունից, տատիս կնճիռները ունեցողների անեծքներից, եղբորս երիտասարդությունն ունեցողի անշնորհքությունից, քրոջս թարմությունն ունեցողի նախանձից ու ատելությունից…», – նշում է դերասանուհին և շարունակում. «Հետաքրքիր բան է մեր կյանքը… Չարը խոսում է բարությունից, անբարոյականը՝ բարոյականությունից, անաստվածը՝ աստվածավախությունից, չմարդը՝ մարդկությունից…»։

Նա կոչ է անում շատերին չընտրել սուտի հայրենասերի դերը ու լրջորեն խաղալ այն։

«Օ՜, այդ ձրի հայրենասերները…Նրանց համար Հայրենիքը Արարատների գունավոր լուսանկարն է` փակցրած հյուրասենյակի պատին, հայկական ճաշարանն է` շիշ- քյաբաբով, կծու-թթու-մռու ուտելիքներով…», – նշում է դերասանուհին։

Երանյանը հարցադրում է անում, թե որևէ  մեկը դժգոհե՞լ է, թե ինքը սիրտ կամ խելք չունի։

«Չե՛մ լսել… Եվ հետո՝ խելքն օրինակ, կոճակ չէ, որ կարես մարդու գլխին և գլուխը խելոքանա։ Դեռ չեմ ապաքինվել… ու ով գիտի՝դեռ ինչ կլինի իմ, քո, նրա, մյուսի հետ… բայց չէէէէ՛, շատերդ ձեր սրբազան պարտքը համարե՛ք վարկաբեկել, չարախոսել, ձեր չակերտավոր խելացիությունն ու կիսատ-պռատությունը մեկնաբանություններում խցկել», – նշում է դերասանուհին

Դերասանուհի Անի Երանյանը հուլիսի 18-ին իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սևանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սևանի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էր տեղափոխվել նաև նրա մեքենայի ուղևոր Հայկ Մխիթարյանը։

Ани Еранян - Sputnik Արմենիա
Անի Երանյան. Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անհանգստանում էին մեզ համար
Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած Հայկ Մխիթարյանի վիճակը ծանր էր: Վերջինս միացված էր արհեստական շնչառության սարքին։

«Ախր, եթե դատում եք՝ սկսեք ձեցնից, եթե սխալվել եք՝ ժամանակ ունեք ուղղվելու… Մարդի՛կ,դեռ ամեն ինչ չէ, որ կորած է, չէ որ աշխարհն ի սկզբանե մաքուր էր… Ասածիս ապացույցը հազարավոր մարդկանց աղոթքներն էին, լավ ու բարի խոսքերն ու թեկուզ հասարակ մի բառով ուժ տալը… Ձեզնով կրկին համոզվեցի, որ կյանքը հիասքանչ է», – նշում է Երանյանը։

Դերասանուհին նախորդ շաբաթ Facebook–ի իր էջում շնորհակալություն էր հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր անհանգստանում, աղոթում էին իր համար։

«Հավատացեք, որ Ձեր ջերմ խոսքերը և վերաբերմունքը շատ մեծ լումա ունեցան մեր շուտ ապաքինման հարցում: Մենք արդեն քիչ-քիչ ապաքինվում ենք», – գրել էր դերասանուհին ֆեյսբուքյան իր էջում։

Անի Երանյանը վերջին տարիներին հայկական հեռուստասերիալների ամենահայտնի աստղերից է, հեռուստադիտողը նրան հիշում է Հանրային հեռուստատեսության «Աննա», «Գեներալի աղջիկը» և այլ սերիալներից։

Լրահոս
0