ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայ էքստրասենս, «Վեցերորդ զգայարան» հեռուստածրագրի մասնակից Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածում են «Յանուս» անկախ թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանին։
Այս մասին տեղեկացնում են հայկական լրատվամիջոցները։
20–ամյա Մխիթարյանը ձերբակալվել է նախօրեին։ Նրա հետ միասին ոստիկանական բաժանմունք է բերման ենթարկել մի աղջիկ, որի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Սպասվում է, որ քննչական մարմինները դատարան միջնորդություն կներկայացնեն կասկածյալին կալանավորելու համար։
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ քննչական և օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում որոշվել են կասկածյալի անձն ու հանցագործության որոշ մանրամասները։
«Քննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները` սպանության բոլոր հանգամանքները համակողմանի, օբյեկտիվ և լիարժեք ուսումնասիրելու համար», – նշվում է տեղեկատվության մեջ։
55–ամյա Մաջնունյանը մահացել է օգոստոսի 5–ին սուր կտրող–ծակող գործիքներով հասցված բազմաթիվ վերքերի հետևանքով, ընդ որում դանակի շեղբը մնացել էր զոհի մարմնում։
Մաջնունյանի բնակարանը տակնուվրա էր արված, իրերն ու հագուստը ցիրուցան էին եղած, հանված էին կահույքի շարժական դարակները։
Դիահերձման արդյունքում հաստատվել է, որ Մաջնունյանին հասցվել է դանակի 58 հարված։
Փաստի առթիվ Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական համայնքների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔO 104–րդ հոդվածի երկրորդ մասին առաջին կետի հատկանիշներով (սպանություն` զուգորդված թալանով)։
Հայ էքստրասենսի սպանության մեջ կասկածում են «Յանուս» թատրոնի տնօրենին
© Официальная страница в ФейсбукеАни Маджнунян
© Официальная страница в Фейсбуке
Բաժանորդագրվել
20–ամյա Մխիթարյանը ձերբակալվել է նախօրեին։ Նրա հետ միասին ոստիկանական բաժանմունք է բերման ենթարկել մի աղջիկ, որի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Սպասվում է, որ քննչական մարմինները դատարան միջնորդություն կներկայացնեն կասկածյալին կալանավորելու համար