00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնտեսագետ. բենզինը ՌԴ–ում կթանկանա, եթե նավթ վերամշակողների համար արտոնություններ չլինեն

Բաժանորդագրվել
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի խոսքով` ենթակառուցվածքներն ու նավթ վերամշակող գործարանները ներդրումների կարիք ունեն

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանում նավթի վերամշակմամբ զբաղվող գործարանների համար արտոնությունների բացակայությունը կհանգեցնի նրան, որ բենզինը կթանկանա, «Sputnik–Արմենիա» պորտալին ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրած ուղերձում «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինն առաջարկել էր լրացուցիչ արտոնություններ կիրառել նավթ վերամշակող ձեռնարկությունների համար, հակառակ դեպքում Ռուսաստանը 2017 թվականին ներքին շուկայում բենզինի դեֆիցիտ կունենա սպառման ներկա մակարդակի պահպանման դեպքում։ Ինչպես նշվում է Սեչինի նամակում, նման հետևանքների կարող է հանգեցնել խոշոր նավթային ընկերությունների գործարանների արդիականացման նախագծերի ամբողջական դադարեցումը կամ ձգձգումը։ 

«Եթե Ռուսաստանը սկսի ավելի քիչ քանակի նավթ արտահանել, հնարավոր է` երկրի ներսում գները բարձրանան։ Այսինքն` նավթի գներն այժմ ցածր են, բայց Ռուսաստանում դրանց ծավալները կնվազեն, այդպես շատ նախագծեր կփակվեն։ Նավթի ցածր գների պատճառով արդյունահանման ընթացիկ մակարդակի պահպանումն անհնար կլինի, կնվազեն ընդլայնման կամ արտահանման ծավալների պահպանման հնարավորությունները», – ասաց Խաչատրյանը։

Նա ընդգծեց, որ օրինակ բենզինի «Եվրո-3» կամ «Եվրո-5» տեսակների վերամշակման համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել և արդիականացնել ենթակառուցվածքն ու ՆՎԳ–ն։ «Եթե արտոնություններ չլինեն, ապա նրանց միջոցները չեն բավականացնի», – ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով` արտահանման նվազումը կազդի Ռուսաստանի պետբյուջեի վրա, կնվազեն դոլարային մուտքերը, ինչը չի կարող չազդել ՌԴ–ում աշխատող հայերի վրա։ Դա էլ իր հերթին կհանգեցնի նրան, որ կնվազեն դեպի Հայաստան կատարվող փոխանցումները։

«Նավթային եկամուտների նվազումը բացասաբար կանդրադառնա նաև խոշոր շինարարության վրա, իսկ հայերը մեծ մասամբ զբաղված են շինարարության և առևտրի ոլորտներում», – ասաց Խաչատրյանը։

Դաշնության մաքսային ծառայության տվյալով` 2014 թվականին Ռուսաստանն օրական արտահանել է ավելի քան 4.7 մլն բարել նավթ, ներառյալ` գազային կոնդենսատը։

Լրահոս
0