00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու՞ է ՇՀԿ–ին անհրաժեշտ Հայաստանը

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցВ.Путин принимает участие в саммите ШОС в Душанбе
В.Путин принимает участие в саммите ШОС в Душанбе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միանալով ՇՀԿ–ին` Հայաստանը անմիջական հասանելիություն է ստանում աշխարհի ամենաազդեցիկ կազմակերպությունների ներսում տեղի ունեցող գործընթացներին, ինչն արդեն դրական երևույթ է

ՇՀԿ–ն ստեղծվել է 2001թ.–ին։ Այս պահին ՇՀԿ–ի անդամներն են Չինաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Դիտորդի կարգավիճակ ունեն Աֆղանստանը, Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան և Պակիստանը, երկխոսության գործընկերներն են Թուրքիան, Շրի Լանկան և Բելառուսը։

Միանալով ՇՀԿ–ին` Հայաստանը անմիջական հասանելիություն է ստանում աշխարհի ամենաազդեցիկ կազմակերպությունների ներսում տեղի ունեցող գործընթացներին, ինչն արդեն դրական երևույթ է

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի– Sputnik. Վերջերս Ուֆայում անցկացված Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը և ևս երեք երկրներ` Ադրբեջանը, Կամբոջան և Նեպալը, միանում են ՇՀԿ–ի ընտանիքին երկխոսության գործընկերոջ կարգավիճակով։

Փորձագետները կարծում են, որ միանալով ՇՀԿ–ին` Հայաստանն անմիջական հասանելիություն է ստանում աշխարհի ամենաազդեցիկ կազմակերպությունների ներսում տեղի ունեցող գործընթացներին, ինչն արդեն դրական երևույթ է։ Մյուս կողմից, ինչպես նշում են մասնագետները, հաշվի առնելով այս միավորման անդամ պետությունների ներքին հակասություններն ու մոտեցումների տարբերությունները, դեռևս չի կարելի ապավինել ՇՀԿ–ին` որպես կայացած կազմակերպության։ «Sputnik-Արմենիա» պորտալը փորձել է դիտարկել, թե ինչ սպասումներ ունի Հայաստանը ՇՀԿ–ից և որոնք են այդ «ընտանիքի» հետ համագործակցության իրական ուրվագծերը։

Ռելսերով դեպի Իրան

ՇՀԿ–ում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտը Երևանը ներկայացրել էր դեռևս 2013թ.–ին։ Այս մասին Չինաստան կատարած այցի ընթացքում հայտարարել էր այն ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանը։

Կազմակերպությունը ստեղծվել էր 2001թ.–ին։ Այս պահին ՇՀԿ–ի անդամներն են Չինաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Դիտորդի կարգավիճակ ունեն Աֆղանստանը, Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան և Պակիստանը, երկխոսության գործընկերներն են Թուրքիան, Շրի Լանկան և Բելառուսը։

Ուֆայում հուլիսի 8–10–ն անցկացված ՇՀԿ–ի գագաթնաժողովի արդյունքում հայտարարվել էր, որ երկու նոր երկրներ (Պակիստան և Հնդկաստան) կմիանան կազմակերպությանը։

ՇՀԿ–ն, չնայած հաճախ համատեղում է հակասող շահեր ունեցող պետություններին (Տաջիկստան և Ուզբեկստան, Պակիստան և Հնդկաստան), նպատակ ունի ամրապնդել կայունությունն ու անվտանգությունը լայն տարածքում։ Սահմանված նպատակին ՇՀԿ–ն ցանկանում է հասնել ահաբեկչության, անջատողականության, ծայրահեղականության և թմրանյութերի տրաֆիկի դեմ պայքարի, ինչպես նաև էներգետիկայի, էկոնոմիկայի, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության միջոցով։

Իսկ Հայաստանն իր մասնակցությունը կազմակերպությունում դիտարկում է տարբեր ինտեգրացիոն նախագծերի սինքրոնացման և սեփական «կապույտ երազանքի»  առաջմղման համատեքստում։ Խոսքն Իրան–Հայաստան երկաթուղու կառուցման թանկարժեք նախագծի իրականացման մասին է (այն գնահատվում է 3,2 մլրդ դոլարի սահմանում)։

Ելույթ ունենալով Ուֆայում կայացած ՇՀԿ–ի գագաթնաժողովի ժամանակ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է ԲՐԻԿՍ–ԵՏՄ–ՇՀԿ ինտեգրացիոն միությունների ներուժների համադրման և տարբեր ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի իրականացման համադրման անհրաժեշտությունը` զարգացման ֆինանսական ինստիտուտների ներգրավմամբ։

«Ասվածի գործնական օրինակ կարող է դառնալ եվրասիական ինտեգրման և «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնության համադրման նախագիծը, որոնք կարող են, ներդաշնակորեն փոխգործակցելով, հեռանկարում ապահովել ելք դեպի խոշոր ենթակառուցվածքային և տրանսպորտային նախագծերի իրականացման նոր մակարդակ, ինչպիսինն է Իրան–Հայաստան երկաթուղու կառուցումը», – նշել է նախագահը։

ՀՀ նախագահի հայտարարությունն այս տարվա մարտի վերջին նախագահի` Պեկին կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների տրամաբանական շարունակությունն է։ Այն ժամանակ հայտարարվել էր, որ չինացի մասնագետները կուսումնասիրեն Մեծ մետաքսի ճանապարհի վերածննդի գործում Հայաստանի հնարավոր մասնակցությունը։

Լայն դռներ դեպի ՇՀԿ


Հայաստանում երկխոսության գործընկերությունը հավասարեցնում են դիտորդի կարգավիճակին և համարում, որ Երևանի առջև բացվում են ՇՀԿ տնտեսական ինտեգրման դռները։ Սակայն ինչպես պաշտոնյաների, այնպես էլ փորձագետների հայտարարություններում կոնկրետ քիչ փաստեր կան այն մասին, թե ինչ դիվիդենտներ են սպասվում Երևանին շանհայյան «ընտանիքի» հետ համագործակցության արդյունքում։

«Երկխոսության գործընկերոջ կարգավիճակում ՇՀԿ–ին միանալը, փաստորեն, նշանակում է ստանալ դիտորդի կարգավիճակ այդ կազմակերպությունում։ Մենք գործ ունենք մի գործընթացի հետ, երբ Հայաստանը ստանում է սերտ տնտեսական համագործակցության հնարավորություն այդ կազմակերպության հետ` հետագայում դուրս գալով տարողունակ ասիական շուկաներ։ Գոնե Չինաստանի շուկայի նկատմամբ հասանելիության հեշտացումն արդեն շատ բան է նշանակում», – նշում է ՀՀ ԱԺ–ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։

Նրա կարծիքով` ՇՀԿ–ի գործընկերներին, հաշվի առնելով Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման սկսած գործընթացը, կարող է նաև հետաքրքիր լինել Իրան–Հայաստան երկաթուղու կառուցման նախագիծը։

«Իրանի` միջազգային մեկուսացումից դուրս գալու և հետագայում ՇՀԿ–ի անդամ դառնալու կապակցությամբ  տարածաշրջանում մեզ համար բարենպաստ միջավայր է ձևավորվում։ Այդ համատեքստում նոր ազդակ կարող է ստանալ Իրան–Հայաստանի երկաթուղային նախագիծը, ինչի կապակցությամբ էլ, կարծում եմ, նախագահն անդրադարձավ այս թեմային Ուֆայի գագաթնաժողովի ժամանակ», – ընդգծել է նա` ավելացնելով, որ Երևանը շահում է նաև նրանից, որ ԵՏՄ–ի անդամ է։

«Ինչպես հայտնի է, ԵՏՄ–ն ցանկանում է սերտ կապեր հաստատել Իրանի հետ, մասնավորապես, Ազատ առևտրի գոտու ստեղծման տեսանկյունից։ Հայաստանն այստեղ կարող է դառնալ կապող օղակ, քանի որ միայն նա ցամաքային սահման և առևտրի հարուստ փորձ ունի Իրանի հետ։ Սա բավականին ծավալուն թեմա է, և այն լուրջ փորձագիտական–քաղաքական բանավեճերի կարիք ունի», – ասել է Այվազյանը։

Պատերազմ Մետաքսի ճանապարհի համար


Անգամ տեսանելի ապագայում դժվար է կոնկրետ խոսել ՇՀԿ–ից Հայաստանի դիվիդենտների կամ շահերի մասին, քանի որ չկա հստակ տեղեկատվություն Հարավային Կովկասում այս կազմակերպության ծրագրերի մասին։ Այս մասին «Sputnik-Արմենիա»–ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ 

«Գոյություն ունի միայն մեր առաջարկը, որը վերաբերում է Երևանի պատրաստակամությանը մասնակցելու Մետաքսի ճանապարհի վերածննդի հարցում Չինաստանի ծրագրերին։ Ոչինչ հայտնի չէ մեր տարածաշրջանում ՇՀԿ–ի կամ Չինաստանի ծրագրերի մասին», – նշում է փորձագետն` ավելացնելով, որ հիմա Կենտրոնական Ասիայի պետությունները, ինչպես նաև Ռուսաստանը, Թուրքիան և Հարավային Կովկասի երկրները ձգտում են, որպեսզի այդ ճանապարհն անցնի հենց նրանց տարածքով։

«Ընթանում է հստակ մրցակցություն, թե կոնկրետ ինչպես պետք է անցնի այդ ճանապարհը։ Վրաստանը, օրինակ, նախատեսում է կառուցել նոր նավահանգիստ սևծովյան ափում խոշոր լցանավերի համար», – հիշեցրել է տնտեսագետն ու հարցադրում արել. «այս ֆոնին ի՞նչ կարող է առաջարկել Հայաստանը»։ 

«Եթե հայկական իշխանությունները կրկին խոսեն Իրան–Հայաստան երկաթուղու կառուցման նախագծի մասին, ապա դա լուրջ չի լինի։ Պատահական չէ, որ մինչև հիմա զգալի առաջընթաց չի գրանցվում այս նախագծի իրականացման գործում», – ընդգծել է նա։ Չինական տնտեսական գոտում Հայաստանի մասնակցության հարցը կարող է բարդանալ նաև տարածաշրջանային քաղաքական խնդիրների պատճառով։

«Հայաստանը խնդիրներ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որոնք ցանկանում են մասնակցել այդ նախագծում։ Դժվարությունների պատկերն ամբողջական է դառնում, եթե հաշվի առնենք նաև Միջին Ասիայի պետությունների գործոնը, որոնք բավականին սերտ հարաբերություններ ունեն Բաքվի և Անկարայի հետ։ Այս տեսակետից դեռևս պարզ չէ, թե «մետաքսի շղթայի» հայկական օղակը որքան կպահպանի իր կարևորությունն ապագայում», – եզրափակել է Խաչատրյանը։

Քաղաքագետ Արթուր Սիմոնյան, հատուկ «Sputnik-Արմենիայի» համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Լրահոս
0