00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժերար Դեպարդիեն և Սեմի Նասերին կխաղան հայ–թուրքական թեմային նվիրված ֆիլմում

© Sputnik / Саид Царнаев / Անցնել մեդիապահոցПресс-конференция актера Жерара Депардье
Пресс-конференция актера Жерара Депардье - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սյուժեի հիմքում ընկած է հայ–թուրքական բազմադարյա հակամարտությունը, որը ներխուժում է տարբեր տարիքի, աշխարհայացք ունեցող, ինչպես նաև տարբեր ճակատագրեր և կարգավիճակ ունեցող մարդկանց կյանք

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ֆրանսիացի հայտնի դերասաններ Ժերար Դեպարդիեն և Սեմի Նասերին կխաղան հայ–թուրքական թեման շոշափող նոր ֆիլմում, որի երաժշտությունը գրելու է հանրահայտ կոմպոզիտոր Միշել Լեգրանը։

«Հայ մշակույթի զարգացման ֆոնդի» նախագահ Մեցցո Իգիթյանը Facebook–ի իր էջում գրել է, որ «Անատոլիական պատմություն» (Anatolian Story) դրամայի ռեժիսորը Արտակ Իգիթյանն է։

Իգիթյանի խոսքով` ֆրանսիացի հանրաճանաչ կոմպոզիտորը ցանկացել է, որ ֆիլմի ենթագրերում առաջին անգամ Լեգրան ազգանվան կողքին նշվի նաև Տեր–Միքայելյան ազգանունը, որը կհիշեցնի մաեստրոյի հայկական ծագումը։

Ֆիլմի գլխավոր հերոս Մուսթաֆայի դերում հանդես կգա ֆրանսիացի կինոդերասան Ժերար Դարմոնը (հայտնի է Գեորգի Դանելիայի «Անձնագիր» ֆիլմից և Ջորջո Կապելանիի «Կալասն ու Օնասիսը» կինոնկարից` Օնասիսի դերով), նրա որդու` Սուլեյմանի դերը կստանձնի Սեմի Նասերին («Տաքսի», «Աղջիկներն ու հրեշտակները»)։

Սուլեյմանի ընկերոջ դերում հանդես կգա Օլիվիե Սիտրուկը («Կոկո Շանել», «Աստվածային Էմիլին»)։ Ֆիլմում նաև կմասնակցեն հայտնի ֆրանսիացի կինոդերասանուհիներ Իրեն Ժակոբը և Ժան Պոլ Գաբենը` ֆրանսիական ֆիլմի լեգենդար դերասանի թոռը։

Ժերար Դեպարդիեն հրավիրվել է փաստաբան Բլյումենտալի դերը մարմնավորելու համար։

Ինչպես նշված է kinopoisk.ru կայքում, սյուժեի հիմքում հայ–թուրքական բազմադարյա հակամարտությունն է, որը ներխուժում է տարբեր տարիքի, աշխարհայացքի, ինչպես նաև տարբեր ճակատագրեր և կարգավիճակ ունեցող մարդկանց կյանք։
Գլխավոր հերոսը` Մուսթավա Գազին, երիտասարդ տարիքից ծառայում է Թուրքիայի համար և հասուն տարիքում, երբ այլևս ոչինչ հնարավոր չէ փոխել, ճակատագիրը նրան կանգնեցնում է անցյալի առաջ և ստիպում վերաիմաստավորել կյանքը։

Ողջ կյանքում հայերին ատած մարդը հանկարծ պարզում է, որ ինքը ծագումով հայ է։ Ի՞նչ անել։ Ո՞րն է կարևոր` լսել, թե չլսել անցյալի ձայնը։ Ի՞նչն է ավելի ուժեղ` վաղեմի թշնամությո՞ւնը, թե՞ բիզնեսը, իսկ գուցե սե՞րը։ Ծանր կապանքները թոթափելու համար պետք է ընդունել անցյալի սխալները։ Ո՞րն է ճշմարտությունը, եթե հակամարտող կողմերն ունեն ճշմարտության իրենց տարբերակը։

Ֆիլմի նկարահանումերը կսկսվեն 2015 թվականի նոյեմբերին և կիրականացվեն Ֆրանսիայում, Գերմանիայում, Թուրքիայում և Հայաստանում։ Սցենարը գրել է հայտնի գրող Մարկ Արենը (սա Կարեն Մարգարյանի կեղծանունն է)` իր համանուն վեպի մոտիվներով։

Լրահոս
0