ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայկական «Շիրակ» ակումբի հարձակվող Ժան–Ժակ Բուգուին տեղափոխվել է Արմավիրի «Տորպեդո» ակումբ, հայտնում է ռուսական ֆուտբոլային ակումբի կայքը։ Բուգուին «Տորպեդոյի» հետ պայմանագիր է ստորագրել երեք տարի ժամկետով։
Ֆուտբոլի ազգային լիգայի հինգ մեկնարկային փուլում Արմավիրի ակումբը, որը գլխավորում է Վալերի Կարպինը, ոչ մի գնդակ չի ուղարկել դարպաս։
«Մենք գոհ ենք լավ կատարված աշխատանքից. մեզ հաջողվեց սեղմ ժամանակահատվածում պայմանավորվածություն ձեռք բերել հարձակվող Ժան–Ժակ Բուգուի հետ։ Սա որակային փոփոխություն է մեր հարձակման մեջ։ Ժան–Ժակը երիտասարդ և հեռանկարային խաղացող է, նա կուժեղացնի ակումբի խաղը», – մեկնաբանել է խաղացողի անցումը Արմավիրի «Տորպեդոյի» նախագահ Վալերի Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով` Բեգուին շատ լավ կհարմարվի նոր տեղում և կկարողանա մեծ ծավալի աշխատանքներ կատարել։ «Նրա ունիվերսալ լինելն ու ֆիզիկական տվյալները մեզ շատ պետք կգան արդեն մոտակա խաղերի ընթացքում», – ավելացրել է Հովհաննիսյանը։
Կոդ դ’ Իվուարում ծնված Ժան–Ժակ Բուգուին խաղում էր «Շիրակ» ակումբի կազմում 2014 թվականի հուլիսից։ Հայաստանի առաջնության 25 խաղերում նա 21 գոլի հեղինակ է դարձել և ճանաչվել մրցաշարի լավագույն ռմբարկու։
Ֆուտբոլիստ Բուգուին հայկական «Շիրակից» տեղափոխվել է «Տորպեդո» (Արմավիր)
17:25 07.08.2015 (Թարմացված է: 18:16 07.08.2015)
© Sputnik / Виталий Белоусов
/ Բաժանորդագրվել
Կոդ դ’ Իվուարում ծնված Ժան–Ժակ Բուգուին Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու է ճանաչվել