00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրդագետ. քրդական գործոնը հեռանկարում Թուրքիային կկանգնեցնեն փաստի առջև

© SputnikВаграм Петросян и Артак Мурадян
Ваграм Петросян и Артак Мурадян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միաժամանակ քրդագետը կարծում է, որ Թուրքիայի հարավում գտնվող քրդական կիսանկախ միավորները կխաղան իրենց դերը և կսպառնան Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի– Sputnik. Հեռանկարում քրդերը Թուրքիային կկանգնեցնեն փաստի առջև, սակայն մոտ ապագայում, առավել ևս կազմալուծում, Թուրքիային չի սպառնում: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին հայտնել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հայ-քրդական առնչությունների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկածու, թուրքագետ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը: Միաժամանակ քրդագետը հավելել է, որ Թուրքիայի հարավում գտնվող քրդական կիսանկախ միավորները կխաղան իրենց դերը և կսպառնան Թուրքիային:

Թուրքագետը նշում է, որ թուրքական Սուրուչ քաղաքի ահաբեկչության համար մեղադրվեց «Իսլամական պետությունը», ինչը, սակայն, հաստատված չէ:  «Բազմաթիվ վերլուծաբաններ նշում են, որ «Իսլամական պետությունը» նմանատիպ քայլերի դեպքում ստանձնում է պատասխանատվությունը, ինչն այս դեպքում չի եղել, և թուրքական իշխանությունները պարզապես մեղադրեցին այդ խմբավորմանը»,-ասել է նա:  Քրդերն էլ իրենց հերթին շտապեցին մեղադրել թուրքական կառավարությանը՝ քրդաբնակ Սուրուչի ահաբեկչության համար:

Վահրամ Պետրոսյանի խոսքով՝  նախագահ Էրդողանը հայտնվել է փակուղային վիճակում: Ներքաղաքական կյանքում ճգնաժամային իրավիճակ  է ստեղծվել խորհրդարանական ընտրությունների արդյունքում, երբ երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չկարողացավ հավաքել անհրաժեշտ քվեները: Առաջին անգամ թուրքական խորհրդարան անցել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը:

Ըստ թուրքագետի՝ այժմ խնդիր է դրված անվանարկել այդ կուսակցության ու նրա գործիչներին: «Փաստորեն հարկավոր  է անվանարկել այդ կուսակցությանը և այդ ձայները ետ ստանալ, այսինքն՝ գնալ նոր ընտրությունների և «խլել» խորհրդարան անցած կուսակցությունների քվեները: Նոր ընտրությունների ժամանակ Էրդողանը հույս չունի, որ կկարողանա ձայներ «խլել» «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից կամ ազգայնականներից, հետևաբար, հիմնական շեշտադրումը պետք է լինի անվանակելով և քննադատությունն օգտագործելով ետ ստանալ ձայները: Կա նաև արտաքին քաղաքական գործոնը. քրդերի ձեռքբերումները Սիրիայում և Իրաքում ևս ստիպում են թուրքերին հրատապ անցնել գործողությունների»,- պարզաբանել է բանախոսը:

Իրաքյան Քրդստանը վերածվում է յուրահատուկ կենտրոնի, որտեղ ձգտում են բոլոր քրդերը: Այն ձգտում է դեպի անկախության, ինչպես նկատում է քրդագետը, կիասանկախ այդ միավորն առայժմ դուրս չի գալիս Իրաքի կազմից, բայց ամեն տարի Նովրուզին Մասուդ Բարզանին նշում է, որ պատրաստում են հռչակել անկախությունը:

«Կցանկանայի հիմանական շեշտադրումն անել Իրաքյան Քրդստանի համատեքստում, որովհետև այն է լեգիտիմ ճանաչված միավորը: Ի վերջո, այն հավակնում է դառնալ քրդական զարգացումների կորիզը, սակայն մրցակցությունը բավական լուրջ է և դյուրին չի լինելու վերահաստատել դիրքերը: Քրդական սփյուռքում ավելի ընդունելի է Քրդական բանվորական կուսակցությունը, այն ավելի լուրջ բազա ունի, քան Իրաքյան Քրդստանը: Այստեղ առկա են նաև գաղափարախոսական հակասություններ»,-ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է հայ-քրդական հարաբերություններին և հեռանկարում դրանց մոտավոր պատկերին, ապա Վահրամ Պետրոսյանը նշել է,–«Հայ-քրդական առնչությունների մասին խոսելիս, քրդական կողմի հետ բանակցելիս կամ քննարկումների ժամանակ, որպես կանոն, շեշտը դնում եմ այն փաստի վրա, որ փաստաթղթային համատեքստում մենք դաշնակիցներ ենք: Առաջին միջազգային փաստաթուղթը Սևրի պայմանագիրն էր, որի հիման վրա, ըստ էության, հետագայում գծվել է սահման, բայց եղել են նաև բազմաթիվ գործակցության էջեր: Ես հաճախ եմ նշում, որ ցանկության դեպքում բոլոր ժողովուրդներն էլ ունեն տարբեր էջեր և թշնամանքի, և բարեկամության: Մեր խնդիրն է որոշելու, թե որ էջն ենք ցանկանում բացել»:

Ամերիկյան հովանավորության ներքո ստեղծված Իրաքյան Քրդստանը, և ընդհանրապես, քրդական գործոնը միջազգային հարաբերություններում վերածվում է  կարևոր գործոնի, հետևապես, ըստ քրդագետի, մենք պետք է կարողանանք ճիշտ ««մոդելավորել» մեր հարաբերություններն այդ ֆենոմենի հետ:

Լրահոս
0