ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ամուսնության յուրօրինակ առաջարկ է արվել այսօր Արարատ լեռան գագաթին (5165 մետր)։
Այդ մասին Facebook սոցցանցի իր էջում ասել է Պերճուհի Կաժոյանը, ով լեռան գագաթ է բարձրացել իր ապագա ամուսնու՝ Սարոն Քամինգսի հետ: Սարոնն իր հայ ընտրյալին ամուսնության առաջարկ է արել Հայաստանի համար ամենախորհրդանշական վայրում։
Պերճուհին տեղեկացրել է, որ «այո» է ասել իր ապագա ամուսնու հետ սիրով և արկածներով լի կյանքին:
«Այո»` Արարատ լեռան գագաթից
© Личная страница в FacebookДевушке из Армении сделали предложение на вершине горы Арарат
Բաժանորդագրվել
Աղջիկը սոցցացում տեղադրել է մի լուսանկար, որում իր ապագա ամուսինը ծնկի է իջել իր առաջ` ամուսնական մատանին ձեռքին