Վերջին տվյալներով` Թուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուսի ՃՏՊ արդյունքում մահացել են երեք ռուսներ, վիրավորները 23–ն են, նրանցից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում։
Ավելի վաղ հինգշաբթի Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը ՌՒԱ Նովոստիին հաղորդել է այն մասին, որ ավտոբուսի վթարի հետևանքով, որը զբոսաշրջիկներ էր տեղափոխում Փամուքալեի էքսկուրասիայից, մահացել են չորս ռուս և 27 հոգի ստացել է վնասվածքներ, այդ թվում` ՌԴ 20 քաղաքացիներ։ Haber Denizli կայքի տվյալներով` ՃՏՊ–ում մահացածների թիվը հասել է վեցի։
Երկու ռուսաստանցի գտնվում են վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում, հիվանդանոցներում մնում է ընդամենը 8 մարդ, 10 –ը դուրս է գրվել, հաղորդում է ռուսական դեսպանատունը։
Զբոսաշրջիկները էքսկուրսիոն ավտոբուսով Փամուքալեից մեկնում էին Անթալիա։ Նախնական տեղեկատվության համաձայն, ավտոբուսի վարորդը` Թուրքիայի քաղաքացի, չի պահել ավտոբուսի կառավարումը, որի հետևանքով այն շրջվել է։ Բոլոր տուժածները տեղափոխվել են տեղի բուժհաստատություններ, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
ՌԴ ԱԻՆ տվյալներով` նախարարության շտապ հոգեբանական օգնության կենտրոնի բազայում շարունակում է աշխատել «թեժ գիծ»։
Զբոսաշրջիկների ավտոբուսը Թուրքիայում խոշոր ՃՏՊ–ի մեջ է ընկել. կադրեր վթարի վայրից
© Ruptly
Բաժանորդագրվել
Զբոսաշրջիկների ավտոբուսը, որոնց թվում եղել են ռուսներ, վթարի է ենթարկվել Թուրքիայի հարավ–արևմուտքում գտնվող Դենիզլիում։ Դիտեք խոշոր ՃՏՊ–ի կադրերը