00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռետրովիրուս. անցյալի հետքերը ներկայում

© MaslovВирус
Вирус - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ էվոլյուցիոն նոր ուսումնասիրությունների, գոյություն ունեն էնդոգեն հնագույն վիրուսներ, որոնք անցյալում գրոհել են կենդանի օրգանիզմների բջիջները, ֆիքսվել կոնկրետ տեղերում և փոխանցվել սերնդեսերունդ

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Մարդու համար, ով քիչ թե շատ ծանոթ է կենսաբանությանը, «եղել է, արդյո՞ք, էվոլյուցիա» հարց գոյություն չունի։ Բայց մարդկանց մեծամասնության համար, իհարկե, սա վիճելի դրույթ է։ Եվ որպեսզի գիտնականները ցույց տան էվոլյուցիոն գործընթացների ակնհայտ լինելը, նրանք հավաքել են մոլեկուլային–գենետիկ և կենսաքիմիական բնույթի բազմաթիվ ծանրակշիռ փաստարկներ։ Որպես էվոլյուցիայի գլխավոր ապացույցներից մեկը, որքան էլ դա հակասական է հնչում, բոլորին հայտնի վիրուսներն են։

Խոսքը ռելիկտային ռետրովիրուսային շղթաների, այսպես կոչված, էնդոգեն ռետրովիրուսների մասին է, որոնք գոյություն ունեն մեր բջիջներում։ Այդ ռետրովիրուսները ՄԻԱՎ–ի և այլ վիրուսների հետ կենդանի օրգանիզմների` անցյալում եղած «հանդիպումների» հետքերն են։ Միլիոնավոր տարիներ առաջ դրանք գրոհել են այն ժամանակ ապրող օրգանիզմների բջիջները։ Եվ եթե օրգանիզմը չէր մահանում, այլ հաջողությամբ հաղթահարում էր վիրուսային գրոհը, ապա վիրուսներն ապաակտիվացված վիճակում մնում էին բջիջներում` արդեն կորցնելով վարակելու իրենց ընդունակությունը։ Եթե վիրուսով վարակվում էին սեռական շփման հետևանքով, ապա էնդոգեն վիրուսը հաղորդվում էր սերնդեսերունդ` այդպիսով ճանապարհորդելով գենոմներով միլիոնավոր տարիների ընթացքում։

Բազմաթիվ կենդանիների, ինչպես նաև մարդու ԴՆԹ–ի նուկլեոտիդային հերթականության վերծանումից հետո հնարավոր դարձավ հասկանալ, թե կոնկրետ որ գենոմում են գտնվում այդ հնագույն վիրուսների մնացորդները։ Եվ պարզվեց, որ էնդոգեն ռետրովիրուսները գենոմներում ունեն խիստ որոշակի, կոնկրետ ամրագրված տեղ։ Դրանցից որոշները բնորոշ են միայն մարդուն կամ կատվին և չեն հանդիպում այլ կենդանիների մոտ։ Իսկ ուրիշ ռետրովիրուսներ կարելի է հայտնաբերել միևնույն վայրում, օրինակ, գորիլայի, շիմպանզեի, օրանգուտանի և մարդու գենոմներում։

Այն հավանականությունը, որ վիրուսները գրոհել են բջիջները և պատահականության սկզբունքով հայտնվել տարբեր տեսակի գենոմներում նույն տեղերում միլիարդավոր այլ նուկլեոտիդների թվում, չափազանց փոքր է։ Այդ ամենը խոսում է այն մասին, որ բջիջներում վիրուսների բեկորներն էվոլյուցիայի ընթացքում փոխանցվել են սերնդեսերունդ և մի տեսակներից մյուսներին։ Եվ այն, որ ռետրովիրուսները գտնվում են երկու և ավելի կենդանիների ԴՆԹ–ի նույն դիրքում, խոսում են այն մասին, որ այդ կենդանիներն առաջացել են ընդհանուր նախնուց։

Կրեացիոնիստների դիրքորոշումը հակառակն է պնդում, նշելով մարդու ակնթարթային և աստվածային արարչության միակ ճանապարհը։ Ընդ որում, նրանք իրենց ուսումնասիություններում օգտագործում են նույն տվյալները, կենսաբանական ու կենսաքիմիական հետազոտությունները, սակայն մեկ այլ դիտանկյունից։ Օրտոդոքսալ կրեացիոնիզմը հենվում է այլ ապացույցների, հավատքի գործոնի վրա, համարելով, որ մարդն արարվել է ակնթարթային ստեղծագործական ակտի արդյունքում և հետագայում չի փոփոխվել։

Լրահոս
0