ՌԻԱ Նովոստիի թղթակիցը եղել է դեպքի վայրում, որտեղ գտել են ռոսւ լրագրողի վառված ավտոմեքենան և հարցուփորձ է արել մոտակա գյուղերի բնակիչներին 2014 թվականի օգոստոսի դեպքերի մասին։
Դմիտրովկա գյուղի բնակիչ Լիլիա Ֆիլյուշինան պատմել է` ինչպես օգոստոսի 6-ին նա իր ամուսնու հետ գնացել են Սնեժնոյե քաղաք բարեկամներին այցելելու։ Ռասիպնոյե (Պերեսիպ) գյուղից ոչ հեռու ամուսինների ավտոմեքենան, ինչպես նաև նաև իրենց ետևից ընթացող ավտոմեքենան գնդակոծության են ենթարկվել։ Լիլիայի խոսքերով, մինչև գնդակողության սկսվելը, նրանք հասցրել են նկատել այրվող ավտոմեքենան։ Ավելի ուշ պարզվել է, որ այն եղել է «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենա, որով Դմիտրովկայից Սնեժնոյե ուղևորվում էր խմբագրական առաջադրանքը կատարելու «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի ֆոտոթղթակից Անդրեյ Ստենինը։
«Նրանք երեք հոգով էին, նրանք երևում էին մեզնից 30 մետրի վրա… Նրանք բոլորը երկնագույնի մեջ էին, երկնագույն տանկեր», –հարձակվողների մասին պատմել է Լիլիա Ֆիլյուշինան` ենթադրելով, որ ավելի վաղ նրանք էին գնդակոծել և այրել Ստենինի ավտոմեքենան։
Օրեր շարունակ, երբ այնտեղ մեքենա էր հայտնվում ճանապարհի այդ հատվածը գնդակոծվում էր ։
«Կրակում էին ուղղիղ նշան բռնած, դիմահար կրակ էին բացել։ Նրանք չէին նայում, որ դա խաղաղ բնակիչներ են», – ՌԻԱ Նովոստիին պատմել է Գորնյացկի գյուղական ադմինիստրացիայի ղեկավար Օլեգ Խարիչկովը։
Ականատեսների վկայությամբ, ուկրաինական տեխնիկան դուրս բերելուց հետո այդ շրջանից Դմիտրովկայի և Սնեժնու միջև մայրուղու վրա մնացել է մոտ 20 գնդակոծված և այրված ավտոմեքենա։ Դրանց մեծամասնությունը պատկանում էր խաղաղ բնակչությանը և մինչ օրս գնդակոծության զոհերի անունները անհայտ են։
Ստենինը կորել է խմբագրական հանձնարարությունը կատարելիս 2014 թվականի օգոստոսի սկզբին Դոնեցկի շրջանի Սնեժնոյե քաղաքի շրջակայքում, որտեղ Ուկրաինայի ուժայինները հատուկ գործողություններ էին անցկացնում աշխարհազորայինների դեմ։ «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը սեպտեմբերի 3-ին հայտարարել է ՌԴ ՔԿ–ի տվյալների ստացման մասին, որոնք վկայում են, որ լրագրողը մահացել է ուկրաինական զինծառայողների կողմից իրականացրած ավտոշարասյան գնդակոծության հետևանքով։
Ֆոտոթղթակիցը թաղվել է սեպտեմբերի 5-ին Տրոյեկուրովսկի գերեզմանատանը։ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Անդրեյ Ստենինին պրոֆեսիոնալ պարտքը կատարելու ընթացքում ցուցաբերած հերոսության համար Արիության շքանշանով պարգևատրելու մասին։
Ականատեսները պատմել են դարանի մասին, ուր մահվանից առաջ ընկել է Անդրեյ Ստենինը
© RIA Novosti
Բաժանորդագրվել
Նախօրեին Դոնբասում հրաձգության հետևանքով մահացած Անդրեյ Ստենինի մահվան տարելիցն է, հայտնում է ՌԻԱ Նովոստին։