ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի– Sputnik. Խաբարովսկում գրանցված խոշոր ՃՏՊ–ից հետո հիվանդանոցում է գտնվում 27 մարդ, որոնց թվում չորս երեխա կա։ Կրիտիկական վիճակում գտնվող տուժածներ չկան, տեղեկացրել է երկրամասի առողջապահության նախարար Ալեքսանդր Վիտկոն։
Խաբարովսկ–Ամուրի Կոմսոմոլսկ ավտոճանապարհի 144–րդ կմ–ում չորեքշաբթի ցերեկը ՃՏՊ է գրանցվել` ուղևորատար երկու ավտոբուսների մասնակցությամբ։ Իրար են բախվել թիվ 301 և 304 ուղևորատար ավտոբուսները։ ՃՏՊ–ի հետևանքով զոհվել է 15 մարդ, որոնց թվում` մեկ երեխա։ Տուժածների թիվը հասնում է 63–ի, որոնցից 27–ին տեղափոխել են հիվանդանոց։
«Այսօր, գլխավոր բժիշկների հավաստմամբ, կրիտիկական վիճակում հիվանդներ չկան։ Հիվանդների մեծ մասը գտնվում է Խաբարովսկի բուժհաստատություններում։ Հիմա որոշվում է երկրամասի մայրաքաղաք ևս երկու տուժածների տեղափոխման հարցը, նրանք այժմ Նանայսկի շրջանի Կենտրոնական հիվանդանոցում են։ Հիվանդներից մեկը տեղափոխվել է Ամուրի Կոմսոմոլսկ։ Հարազատների համար գործում են «թեժ գծի» հեռախոսահամարներ, որոնց օգնությամբ կարելի է տեղեկատվություն ստանալ ՃՏՊ–ի հետևանքով տուժած մարդկանց առողջական վիճակի մասին», – Վիտկոյի խոսքն է մեջբերում Խաբարովսկի երկրամասի պաշտոնական տեղեկատվական պորտալը։
Վիտկոն նաև նշել է, որ դատաբժշկական փորձաքննության կենտրոնում հինգշաբթի առավոտվանից ընթանում է զոհերի ճանաչման գործընթացը։ Այս պահին հարազատները ճանաչել են 15 մարմիններից 8–ը։ Նրանց թվում հինգը Խաբարովսկի, իսկ երեքը Կոմսոմոլսկի բնակիչներ են։
Վիտկո. Խաբարովսկում գրանցված ՃՏՊ–ի հետևանքով տուժածների վիճակը կրիտիկական չէ
14:52 06.08.2015 (Թարմացված է: 17:34 06.08.2015)
© Sputnik
/ Բաժանորդագրվել
Երկու ավտոբուսների բախման հետևանքով տուժածների մեծ մասը Խաբարովսկի հիվանդանոցում է։ Հիվանդներից մեկը տեղափոխվել է Ամուրի Կոմսոմոլսկ։ Տուժածների շրջանում կրիտիկական վիճակում մարդ չկա, տեղեկացրել է երկրամասի առողջապահության նախարար Ալեքսանդր Վիտկոն