ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՖԻՖԱ–ի դասակարգման աղյուսակում Հայաստանը բարձրացել է մեկ հորիզոնականով և զբաղեցրել 88-րդ տեղը։ Վարկանիշային աղյուսակը հրապարակվել է հինգշաբթի։
ՖԻՖԱ–ի տվյալով` Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը` Պորտուգալիա` 6-րդ տեղ, Ալբանիա` 22-րդ տեղ, Դանիա` 25-րդ տեղ, Սերբիա` 66-րդ տեղ:
ՖԻՖԱ–ի վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակը` 2015 թվականի օգոստոսի 6-ի տվյալներով`
1. Արգենտինա,
2. Բելգիա,
3. Գերմանիա,
4. Կոլումբիա,
5. Բրազիլիա,
6. Պորտուգալիա,
7. Ռումինիա,
8. Անգլիա,
9. Ուելս,
10. Չիլի։
Հինգ խաղից հետո սեփական հաշվում գրանցած մեկ միավորով Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլի I խմբում վերջին տեղն է կիսում սերբերի հետ։ Խմբի առաջատարը պորտուգալացիներն են (12 միավոր), այնուհետև դանիացիներն են (10 միավոր) և ալբանացիները (7 միավոր)։
Հայաստանը ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշում զբաղեցրել է 88-րդ հորիզոնականը
© Sputnik / Антон Денисов
/ Բաժանորդագրվել
Եվրո-2016-ի ընտրական փուլի I խմբում Հայաստանի հավաքականը մեկ միավորով վերջին տեղն է կիսում սերբերի հետ