ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ուրբաթ` օգոստոսի 7-ին, ժամը 14։00–ին Sputnik-Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում («Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ) կկազմակերպվի ասուլիս` նվիրված Ալպինիզմի միջազգային օրվան։
2015 թվականի հունիսի վերջին համագործակցության հուշագիր է ստորագրվել Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ու Իրանի ալպինիզմի և լեռնագնացության ֆեդերացիայի միջև։
Համաձայնագիրը նախատեսում է լայն համագործակցություն, ալպինիստական ուսումնական հավաքների համատեղ անցկացում, փորձի փոխանակում։ Մասնավորապես, խոսքը` փրկարարական աշխատանքների անցկացման հարցում փորձի և գիտելիքների փոխանակման մասին է։
2015 թվականի հուլիսի վերջին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի երեք ներկայացուցիչները Իրանում մասնակցել են ալպինիստական փառատոնին և բարձրացել Դեմավենդ լեռը։ Մամուլի ասուլիսի ընթացքում մեր մարզիկներին առաջին անգամ կհանձնեն Ալպինիզմի միջազգային ֆեդերացիայի հավաստագրեր։
Մամուլի ասուլիսին կմասնակցեն`
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի վարչության անդամ, լեռնափրկարարական գծով Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Սուրեն Ստեփանյանը,
Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի մարզերի կոմիտեի նախագահ Համիդ Ասհաբանը,
Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի հրահանգիչների նախագահական կոմիտեի անդամ Բեհնամ Ջոդաիյանը։
Հավատարմագրման հեռախոսահամարը` +374(10) 600-134, 600-133 (ներքին` 107)։
Մամուլի կենտրոնի ծանուցումների տարածման e-mail–ին կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան, հեռ.` (094) 18-33-77։
Ալպինիզմի միջազգային օրվան նվիրված ասուլիս կկազմակերպվի
Пресс-центр Sputnik-Армения
Բաժանորդագրվել
Ասուլիսի ընթացքում ալպինիստ մարզիկներին առաջին անգամ Ալպինիզմի միջազգային ֆեդերացիայի հավաստագրեր կշնորհվեն