00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. վայրի կենդանիների սպանության համար պատիժը պետք է անխուսափելի լինի

Բաժանորդագրվել
Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքով` վայրի կենդանիների սպանությունների կանխարգելման հիմնական գործիքը մեղավորների հանրային պատիժն է

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի– Sputnik. Զիմբաբվեում Սեսիլ անունով առյուծի և Խաբարովսկում ամուրյան վագրի սպանությունների մեղավորները պետք է անպայման պատժվեն, «Sputnik-Արմենիա» պորտալին ասաց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։

Հուլիսի վերջին աշխարհին ցնցել էր Սեսիլ անունով առյուծի սպանությունը։ Առյուշը Զիմբաբվեի Խվանգե ազգային պարկի գլխավոր խորհրդանիշն էր։ Զիմբաբվեի իշխանությունների տեղեկատվությամբ` ամերիկացի զբոսաշրջիկ, ատամնաբույժ Ուոլթեր Փալմերը տեղաբնակ ուղեկցորդներին 55 հազար դոլար կաշառք էր տվել, որպեսզի նրանք թույլ տան իրեն որսալ Սեսիլին։ Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»–ն, հասարակական վրդովմունքի ալիքից հետո Փալմերի հաճախորդները հրաժարվել են նրա մատուցած ծառայություններից, և նա սնանկացել է։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում երիտասարդ ամուրյան վագր են սպանել։ Վագրին սպանել են անհայտ անձինք Պրիմորիեի սահմանի մոտակայքում։

«Ցավալի է, որ այսօր էլ աշխարհի տարբեր մասերում շարունակվում են արձանագրվել նման դեպքեր: Թե՛ առյուծների և թե՛ վագրերի որոշ ենթատեսակներ ընդգրկված են Միջազգային կարմիր գրքում: Առյուծներն այս պարագայում անհամեմատ ավելի բարենպաստ վիճակում են. համեմատաբար խոցելի են Ասիական առյուծները», – նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով` վագրատեսակներից Ամուրյան վարգրը վտանգված կենդանատեսակ է և պահպանության կարիք ունի։

«Համոզված եմ` քրեորեն պատժելի այս արարքների կանխարգելման հիմնական գործիքը, թերևս, մեղավորների հանրային պատիժն է: Մարդիկ պետք է ոչ միայն հասկանան, որ այդ կենդանիների սպանությունը դատապարտելի է, այլև համոզված լինեն, որ մեղավորն են անպայմանորեն պատժվելու են», – ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, որ Հայաստանում ևս գրանցվել են վայրի կենդանիների որսի դեպքեր, և այս պարագայում անհրաժեշտ են մեղավորներին պատժելու նախադեպեր։

«Օրենքներ մշակելուց զատ պետք է դրանք կիրառել գործնականում` հարցը լուծելով երկրի ամենաբարձր ատյանների անմիջական մասնակցությամբ», – պարզաբանեց փորձագետը։

Խաչատրյանն ավելացրեց, որ տարբեր միջազգային և տեղական կառույցներ (այդ թվում` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը) քայլեր են ձեռնարկում խնդրի կարգավորման ուղղությամբ` մշակելով և իրականացնելով ծրագրեր, որոնք ուղղված են պահպանվող տարածքների ընդլայնմանը, վտանգված կենդանինեի միգրացիոն ուղիների վերահսկողության ապահովմանը:

«Ցավալի է, սակայն Հայաստանի պես փոքրիկ, բայց կենդանատեսակներով հարուստ երկրի կենդանական ռեսուրսների նկատմամբ մարդկանց մեծ մասի մոտեցումը շարունակում է մնալ զուտ սպառողական», – եզրափակեց Խաչատրյանը։

Ամուրյան վագրը երկրագնդի ամենահազվագյուտ գիշատիչներից մեկն է, այն ներառվել է Միազգային կարմիր գրքում։ Ամուրյան վագրը բնակվում է Ռուսաստանի հարավ–արևելքում գտնվող հատուկ պահպանվող գոտում` Ամուր և Ուսսուրի գետերի ափերին Խաբարովսկի և Պրիմորիեի երկրամասերում։ Ռուսաստանում ամուրյան վագրերի նախնական գլխաքանակը կազմում է մոտ 540 առանձնյակ։

Հայաստանի տարածքում առյուծներն ու վագրակատուները վաղուց են վերացել։ Մեր երկրում վագրեր են բնակվել 20–րդ դարի սկզբում, այս պահին Հայաստանի տարածքում ընձառյուծներ են բնակվում, սակայն դրանց թիվը կազմում է մոտ 5–7 առանձնյակ։

Լրահոս
0