ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի– Sputnik. Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմից Էրնշյոլդսվիկ քաղաք թռչող ինքնաթիռի օդաչուն օգտվել է կացնից` զուգարանախցիկից հարբած ուղևորին դուրս հանելու համար, հաղորդում է Aftonbladet տեղական պարբերականը։
Թերթի տվյալով` ինքնաթիռի վայրէջքից 10 րոպե առաջ 50 տարեկան տղամարդը հրաժարվել է դուրս գալ զուգարանախցից և վերադառնալ իր տեղը, ինչից հետո ինքնաթիռի օդաչուն կացնով կոտրել է դուռը։
Օդանավի օդաչուի նման գործողությունների պատճառը թռիչքի անվտանգության կանոններն են, ըստ որոնց` բոլոր ուղևորները պետք է իրենց տեղում լինեն վայրէջքի ժամանակ։
Վայրէջքից հետո ոստիկանությունը ձերբակալել է իրավախախտին։ Ավելի ուշ նրան հանձնել են կնոջը։
Այս պահին տղամարդում կասկածում են ավիացիոն օրենսդրությունը խախտելու մեջ։
Տեղի ոստիկանության տվյալներով` նման խախտումների համար սպառնում է ոչ միայն տուգանք, այլ նաև` մինչև վեց ամիս ազատազրկում։
Ինքնաթիռի օդաչուն կացնով կոտրել է զուգարանի դուռը, որտեղ հարբած ուղևոր է եղել
© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցНовый пассажирский авиалайнер Airbus A350 XWB прибыл в московский аэропорт Шереметьево
© Sputnik / Владимир Песня
/ Բաժանորդագրվել
Իրավախախտ ուղևորին կարող են ոչ միայն տուգանել, այլև` ազատազրկել