00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրով. АСЕАН–ի երկրները կողմ են առևտրի ազատականացման գաղափարին

Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ ԵՏՄ–ն համաձայնագիր է ստորագրել Վիետնամի հետ ազատ առևտրի գոտու մասին, որը ՌԴ–ն դիտարկում է որպես ողջ АСЕАН–ի առևտրային ազատականացման հասնելու փորձնական նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. АСЕАН–ի երկրները կողմ են ԵՏՄ–ի հետ առևտրի ազատականացման գաղափարին, հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` նախօրեին ելույթ ունենալով Մալայզիայի գործարար շրջանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։

Օգոստոսի 5-6–ը Մալայզիայում միջոցառումներ են անցկացվել Հարավ–Արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (АСЕАН) գծով` Ռուսաստան-АСЕАН նախարարական խորհրդակցություն, հանդիպում Արևելյան գագաթնաժողովի մասնակից–երկրների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարների հետ, АСЕАН տարածաշրջանային համաժողովի 21-րդ նստաշրջան։

«Ռուսաստանը եվրասիական խոշոր տերություն է, որի տարածքի երկու երրորդը գտնվում է Ասիայում, և որի ապագան անբաժանելիորեն կապված է ԱԽՏ–ի հետ։ Տրամաբանական է, որ մենք, ինչպես և ԵՏՄ մյուս պետությունները, ձգտում ենք ընդլայնել կապերը տարածաշրջանի երկրների հետ, վերացնել խոչընդոտները առևտրի և ներդրումների առումով», – հայտնել է Լավրովը։ Նրա ելույթի տեքստը հրապարակվել է ՌԴ–ի ԱԳՆ–ի կայքում։

Նա հիշեցրել է, որ ԵՏՄ–ն համաձայնագիր է ստորագրել Վիետնամի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ, որը ՌԴ–ն դիտարկում է որպես փորձնական նախագիծ ամբողջ АСЕАН–ի առևտրային ազատականացման հասնելու համար։
«Մենք քննարկել ենք այդ գաղափարը, և այն հավանություն է ստացել Ռուսաստան– АСЕАН» նախարարական հանդիպման ընթացքում», – հայտնել է նախարարը։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը և АСЕАН երկրների «վեցյակը» նմանատիպ խնդիրներ են լուծում` կապված արդիականացման և տնտեսության մրցունակության բարձրացման և կայուն տնտեսական աճի ապահովման հետ։

«Մենք նպատակ ունենք ներդրումային և տեխնոլոգիական ներուժը առավելագույնս գործարկել ռուսական տարածաշրջանների սոցիալ–տնտեսական զարգացման համար, այդ թվում ողջ XXI դարի համար` Սիբիրի և Հեռավոր Արևելքի  զարգացման ազգային նախագծի շրջանակում», – ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը` օրինակ բերելով ռուսական այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Անդրսիբիրյան և Բայկալ–Ամուրյան մայրուղու արդիականացման ծրագիրը, Հյուսիսային ծովային ուղու և «Սիբիրի ուժ» գազատարի շինարարության նախագիծը։

«Գիտենք, որ նմանատիպ լայնածավալ նախագծերը իրականացվում են նաև АСЕАН փոխկապակցման Գլխավոր ծրագրի շրջանակում։ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել դրանց։ Սա թույլ կտա ստեղծել համապատասխան ենթակառուցվածք մեր համագործակցության համար այնպիսի կարևոր բնագավառներում, ինչպիսիք են նավթն ու գազը, ավիաշինությունը, մետաղագործությունը, ատոմային էներգետիկան։ Ռուս–մալայզիական գործարար կառույցների գծով այս թեմաներն արդեն մշակվում են», – ավելացրել է Լավրովը։

ԵՏՄ–ն ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական միության բազայի վրա և գործում է ընթացիկ տարվա հունվարի 1–ից։ ԵՏՄ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը։

Լրահոս
0