00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:19
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիրոսիմայում հարգանքի տուրք են մատուցել ատոմային պայթյունի զոհերի հիշատակին

© Sputnik / В. Лагранж / Անցնել մեդիապահոցСкульптура "Хиросима"
Скульптура Хиросима - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ն 1945 թվականի օգոստոսին ատոմային ռումբեր է գցել ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա։ Հիրոսիմայում պայթյունի հետևանքով զոհվել է 140 հազար, Նագասակիում` 74 հազար մարդ։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում հարգանքի տուրք են մատուցել ատոմային ռմբակոծության հետևանքով զոհվածների հիշատակին։ Ամերիկյան ռմբակոծիչը ատոմային ռումբը նետել է ուղիղ 70 տարի առաջ։ Պայթյունի հետևանքով զոհվել է մոտ 140 հազար մարդ։

Հիշատակի արարողությունն անցկացվել է Խաղաղության զբոսայգում տեղական ժամանակով ժամը 08։00–ին։ Լռության րոպեն մեկնարկել է ուղիղ ժամը 08։15–ին, երբ 600 մետր բարձրության վրա Հիրոսիմայի վրա պայթել էր ատոմային ռումբը (տարբեր տվյալներով` 13-18 կիլոտոննա)։

Միջազգային հանրությունն այս օրը նշում է որպես Ատոմային զենքի դեմ պայքարի միջազգային օր։ «Հիրոսիմայի օրվա» հիշատակի միջոցառումներին մասնակցում են Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեն, Տոկիոյում ԱՄՆ դեսպան Քերոլայն Քենեդին, միջազգային անվտանգության և սպառազինության վերահսկման գծով ԱՄՆ–ի պետքարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմյուլերը, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Քիմ Վոն Սու, Ճապոնիայի իշխանության ներկայացուցիչներ և 100 պետություններից ժամանած դիվանագետներ։

1945 թվականի օգոստոսին ամերիկացի օդաչուները ատոմային ռումբ են նետել Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա։ Ատոմային ռումբի հետևանքով Հիրոսիմայում 350 հազար բնակչությունից զոհվել է 140 հազար, Նագասակիում` 74 հազար մարդ։ Զոհերի գերակշռող մասը խաղաղ բնակիչներ են եղել։

Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունը մարդկության պատմության մեջ ատոմային զենքի մարտական կիրառման միակ օրինակն է։

Լրահոս
0