ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի– Sputnik. Հայտնի էքստրասենս և հաղորդավար Անի Մաջնունյանի սպանության գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտե, «Sputnik-Արմենիա» պորտալին հինգշաբթի տեղեկացրել են Ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Sputnik-Արմենիա» պորտալին դեռևս չի հաջողվել ստանալ ՔԿ–ի մեկնաբանությունները։
53–ամյա Մաջնունյանի մարմինը նախօրեին հայտնաբերել են ոստիկանության աշխատակիցները Մազմանյան փողոցում գտնվող բնակարանում։
Մաջնունյանը զբաղվում էր հիրոմանտիայով, գուշակությամբ, ինչպես նաև` այլընտրանքային բժշկությամբ։
Մաջնունյանը զբաղվում էր հիրոմանտիայով, գուշակությամբ, ինչպես նաև` այլընտրանքային բժշկությամբ։