00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս է գիշերն ազդում մարդկանց վրա

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցГорода мира. Сингапур
Города мира. Сингапур - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ հետազոտողների, մարդը վախենում է ոչ թե խավարից, այլ գիշերից, և այն որևէ բացատրության ենթակա չէ, քանի որ մենք այդ վախը ժառանգել ենք նախնադարյան մարդուց

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Չինացի հետազոտողները պարզել են, որ խավարի հետ կապված սարսուռն ու վախը մեզ բաժին է հասել մեր նախնիներից` որպես վտանգին արձագանքելու ունակություն։

Ինչու՞ են մարդիկ հենց գիշերային ժամանակն ավելի տագնապալի համարում։ Թերևս շատերը կհամաձայնեն, որ այդ ժամանակահատվածում մարդկանց չի լքում վախի, անպաշտպան լինելու և տագնապի զգացումը։ Այդ երկյուղը դրսևորվում է հատկապես մանուկ հասակում, սակայն մեծահասակները նույնպես հաճախ են նման զգացողություններ ունենում։ Հենց այդ պատճառով է, որ մարդիկ երբեմն չեն կարողանում քնել առանց լամպի թույլ լույսի։

Հետազոտողները կարծում են, որ մարդկանց մոտ տագնապ է առաջացնում ոչ այնքան խավարը, որքան հենց գիշերը։ Եվ պատճառը նախնադարյան մարդուց ժառանգած արձագանքն է պոտենցիալ վտանգին։ Ըստ գենետիկ հին սովորության, գիշերը մարդկային օրգանիզմն անցնում է ավելի մեծ զգոնության ռեժիմի, այդ պատճառով մարդիկ ավելի զգայուն են դառնում ցանկացած խշխշոցի նկատմամբ։ Նույնիսկ ամենաանմեղ շարժման մեջ գիշերային ժամերին մարդը պոտենցիալ վտանգ է տեսնում։ Բայց ինքն էլ չի կարողանում հստակ բացատրել, թե կոնկրետ ինչն է վախեցնում։

Գիտափորձին մասնակցել է 100 կին։ Գիտնականները հետևել են նրանց ռեակցիաներին տարբեր իրավիճակներում։ Սկզբում նրանք հետևել են, թե ինչ վարքագիծ են դրսևորում մասնակիցները միացրած լույսի ժամանակ, այնուհետև անջատել են լույսը։ Բացի այդ, կանանց ցույց են տվել վախեցնող նկարներ, զանազան ձայներ արձակող ձայնագրություններ են միացրել։ Հատկապես ուշադիր հետևել են վախի այնպիսի դրսևորումներին, ինչպիսիք են` սրտխփոցների արագացումը և քրտնարտադրությունը։ Մասնակիցների ռեակցիաներն ուղղակիորեն կախված են եղել նրանից, թե օրվա որ կեսին են անցկացվել գիտափորձերը (ցերեկը, թե՞ գիշերը)։ Եթե փորձն անցկացվում էր գիշերային ժամին, ապա մասնակիցներն ավելի հաճախ էին վախի զգացումներ ունենում, նույնիսկ եթե սենյակը լուսավորված էր։

Արդյունքում պարզվել է, որ տհաճ ձայները վախի պատճառ են դառնում հենց գիշերային ժամերին` անկախ լուսավորությունից։ Չեզոք ձայների նկատմամբ ռեակցիան միշտ նույնն էր։ Հետևաբար, հետազոտության հեղինակները եկել են եզրակացության, որ վախի դրսևորումները կապված են օրգանիզմի կենսաբանական ժամերի, այսպես կոչված, կենսաբանական ռիթմերի հետ։ Գիշերը մարդկային հոգեկան ոլորտն ավելի խոցելի է և ավելի ակտիվ է արձագանքում զանազան վտանգներին, քանի որ մեր նախնիների համար գիշերն օրվա ամենավտանգավոր ժամանակն է եղել, երբ նրանք առավել անպաշտպան են եղել վայրի կենդանիների հարձակումների և այլ վտանգների նկատմամբ։ Այդ պատճառով նույնիսկ հարյուր հազարավոր տարիներ անց ժամանակակից մարդու մոտ պահպանվում է ենթագիտակցական այդ ռեակցիան։

Լրահոս
0