00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բուտման. ջազը մարդկանց միավորող դիվանագիտական «գործիք» է

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցГала-концерт закрытие VII Зимнего международного фестиваля искусств в Сочи
Гала-концерт закрытие VII Зимнего международного фестиваля искусств в Сочи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ռոսիա սեգոդնյա» ռադիոկայանին տված հարցազրույցում ջազմենը խոստովանել է, որ իր հետ Ղրիմ է տանելու և՛ գործիքը, և՛ ծովում լողալու բոլոր պարագաները

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի —  Sputnik. Այսօր ջազն այն սակավաթիվ դիվանագիտական գործիքներից է, որն իսկապես միավորում է մարդկանց։ Այդ մասին «Ռոսիա սեգոդնյա» ռադիոկայանի եթերում ասել է աշխարհահռչակ ջազմեն, ռուս սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը։ Նա 12–ամյա ընդմիջումից հետո առաջին անգամ ելույթ կունենա Koktebel Jazz Party փառատոնում։

«Ջազի միջոցով մենք մրցում ենք ոչ թե միմյանց վատ բառեր ասելու, այլ հետաքրքիր երաժշտական արտահայտություններ, էներգիայի լիցքեր հաղորդելու համար։ Մենք մրցում ենք գեղեցիկի համար` ռուսները ռուսների հետ, ամերիկացիները` ռուսների, ուկրաինացիների, և բոլոր ազգությունների ներկայացուցիչները փորձում են ինչ–որ բան անել, դա գեղեցիկ անել։ Հաճույք պարգևել մարդկանց, ստիպել նրանց մտորել, ինչ–որ բան հիշել, ինչ–որ համեմատություններ անցկացնել։ Մենք պայքարում ենք գեղեցիկի համար երաժշտության օգնությամբ»,– ասել է երաժիշտը։

Բուտմանը խոստովանել է, որ ուրախ է Կոկտեբելի հարթակ վերադառնալու կապակցությամբ և անհամբեր սպասում է փառատոնին։ «Երբ այնտեղ էի առաջին անգամ, հիանալի էր` հիասքանչ երաժշտություն, ջերմ ընդունելություն,– ջազմենն իր հիշողություններն է ներկայացրել «Ռոսիա սեգոդնյա» ռադիոկայանին տված հարցազրույցում։ – Վստահ եմ, որ այս տարի էլ փառատոնը կանցկացվի բարձր մակարդակով, որովհետև փառատոնի կազմակերպմամբ զբաղվում են փորձառու մարդիկ, պրոֆեսիոնալներ։ Անհամբերությամբ սպասում եմ այն պահին, թե երբ կկարողանամ ժամանել Կոկտեբել և ելույթ ունենալ»։

Երաժիշտը նշել է, որ հյուրերի համար հատուկ ծրագիր է պատրաստել։ «Հիանալի է, որ այդ փառատոնը շարունակում է իր աշխատանքը։ Պատրաստվում ենք ջազի սիրահարներին լավ երաժշտություն մատուցել։ Երաժշտական լավ ծրագիր ենք պատրաստում, որը կկատարենք Լարիսա Դոլինայի հետ»,– պատմել է Իգոր Բուտմանը և ավելացրել, որ իր հետ Ղրիմ կտանի ոչ միայն գործիքը, այլ նաև ծովում լողալու բոլոր պարագաները։

Ջազմենը նշել է նաև, որ Koktebel Jazz Party–ն և նմանատիպ փառատոները նպաստում են ջազ երաժշտության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը։ «Մեր երիտասարդությունը (երիտասարդ երաժիշտներ` խմբ.) իր տեմպերով առաջ է անցնում աշխարհի բազմաթիվ երկրներից թե՛ տեխնիկայով, թե՛ ջազի ընկալմամբ, թե՛ այդ հիասքանչ երաժշտությունը նվագելու ցանկությամբ։ Ջազ երաժշտություն է հնչել Սանկտ Պետերբուրգում ֆուտբոլի աշխարհի առաջնության նախնական վիճակահանության ժամանակ։ Այդ ամենը վկայում է, որ ջազն իր ուրույն տեղն է զբաղեցրել, ճանաչված է դարձել, – ասում է Իգոր Բուտմանը։ – Եվ այդ ամենը Կոկտեբելի և նմանատիպ այլ փառատոների շնորհիվ, որովհետև տարբեր հարթակներում անվճար համերգներ են կազմակերպվում, և մարդիկ կարող են ծանոթանալ այդ երաժշտության հետ, հաճույք ստանալ, և դառնում են ջազի երկրպագուներ»։

Koktebel Jazz Party–ն ամենամյա միջազգային ջազ փառատոն է։ Փառատոնը ծնվել է որպես «Կոկտեբելի ջազի նախահայր» և հիմնադիր Դմիտրի Կիսելյովի մասնավոր նախաձեռնություն։ Այս տարի ջազ կատարողները ելույթ կունենան երեք օր` օգոստոսի 28–ից 30–ը։ Ծրագրվում է, որ փառատոնին կմասնակցեն համաշխարհային ջազ աստղեր` Ռուսաստանից, ԱՄՆ–ից, Իսրայելից, Մեծ Բրիտանիայից, Հնդկաստանից, Հայաստանից, Գերմանիայից, Բելգիայից և Նիդեռլանդներից։

Լրահոս
0